484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 63-րդ նստաշրջանը մեկնարկել է Նյու Յորքում
10:53
17 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 63-րդ նստաշրջանը սկսել է իր աշխատանքը կազմակերպության նյույորքյան շտաբ-բնակարանում։ Այս մասին հայտարարել է Գլխավոր Ասամբլեայի նախագահ Միգել դ'Էսկոտո Բրոքմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից ելույթ կունենան պետությունների և կառավարությունների ավելի քան 120 ղեկավարներ, արտգործնախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ։

Գլխավոր Ասամբլեայի 63-րդ նստաշրջանի հիմնական մասի ժամանակ ծրագրվում է քննարկել օրակարգի 160 կետ։ Դրանց թվում են խաղաղության և անվտանգության ապահովումը, ահաբեկչության դեմ պայքարը, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանությունը, սոցիալական և տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր։ Բացի այդ ենթադրվում է շարունակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխմանը, Գլխավոր ասամբլեայի աշխատանքների ակտիվացմանն և ՁԻԱՀ-ի դեմ պայքարին վերաբերող հարցերի քննարկումը։

Համաքաղաքական բանավեճը, որի շրջանակներում ելույթ կունենան ՄԱԿ-ի անդամ-պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, կսկսվի մեկ շաբաթից՝ սեպտեմբերի 23-ին և կտևի մինչև հոկտեմբերի 1-ը։ Համաձայն նախնական ցուցակի՝ առաջին օրը ծրագրվում է Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սերբիայի, Արգենտինայի, Գաբոնի, Իրանի, Վրաստանի և Լիտվայի նախագահների ելույթները։ Սեպտեմբերի 24-ի առավոտյան ԱՊՀ երկրների առաջնորդներից առաջինը Գլխավոր Ասամբլեային կդիմի Ուկրաինայի նախագահը, Տաջիկստանի նախագահը ելույթ կունենա Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից սեպտեմբերի 25-ին, Ղրղզստանի նախագահը՝ սեպտեմբերի 26-ին։ Համաձայն նույն նախնական ցուցակի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ելույթ կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

Համաքաղաքական բանավեճի նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին Գլխավոր Ասամբլեան կանցկացնի բարձր մակարդակի խորհրդակցություն՝ «Աֆրիկայի զարգացման պահանջները. տարբեր պարտականությունների կատարման ընթացքը, խնդիրներ և ընդառաջ գնալու ուղին» խորագրով, որին ծրագրվում է մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությունը։ Արդյունքում ենթադրվում է քաղաքական հռչակագրի ստորագրում։

Գլխավոր Ասամբլեան բաղկացած է ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետությունների ներկայացուցիչներից, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ ձայնի իրավունք։ Այժմ դրանք 192-ն են։ Կարևոր խնդիրների շուրջ որոշումները, օրինակ՝ խաղաղության և անվտանգության հարցերը կամ նոր անդամների ընդունումը, պահանջում են ձայների երկու երրորդը։ Այլ հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են ուղղակի մեծամասնությամբ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: