483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Արոնյանը մեկ միավորով է ետ մնում առաջատարից՝ Բիլբաոյում անցկացվող «Մեծ սաղավարտ» մրցաշարի ավարտից երկու փուլ առաջ
10:55
11 Սեպտեմբերի 2008

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է հնդիկ Վիշվանաթան Անանդին (աշխարհի գործող չեմպիոն) Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվող «Մեծ սաղավարտ» եզրափակիչ մրցաշարի ութերորդ փուլում և հայտնվել երկրորդ տեղում։

Մրցաշարի ավարտից երկու փուլ առաջ Արոնյանն ունի 12 միավոր։ Նա մեկ միավորով ետ է մնում մրցաշարի առաջատարից՝ բուլղարացի Վեսելին Տոպալովից, որն ութերորդ փուլում հաղթանակ է տարել նորվեգացի Մագնուս Կառլսենի նկատմամբ (11 միավոր)։

Ուկրաինացի Վասիլի Իվանչուկը պարտության է մատնել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին և այժմ միավորների հաշվով հավասարվել է Կառլսենի հետ։

Անանդն ու Ռաջաբովն ունեն վեցական միավոր։

Սեպտեմբերի 12-ին անցկացվող իններորդ փուլի զույգերն են՝ Իվանչուկ-Արոնյան, Անանդ-Տոպալով և Ռաջաբով-Կառլսեն։

Մեծ Սաղավարտի եզրափակիչ փուլը կանցկացվի երկու շրջանով և կավարտվի սեպտեմբերի 13-ին։ Խաղի օրերն են սեպտեմբերի 2-6-ը, 8-10-ը, 12-ը և 13-ը, ժամանակի վերահսկումը 90 րոպե է 40 քայլի համար և 60 րոպե՝ մինչ խաղի ավարտը՝ առանց ժամանակի ավելացման։

Վեց շախմատիստների մասնակցությամբ անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 400 հազ. եվրո, որից 150 հազ. եվրոն կստանա հաղթողը։

«Մեծ Սաղավարտ» մրցաշարը բաղկացած է չորս խոշոր շախմատային մրցաշարերից՝ Վեյք-ան-Զեե, Մորելիա-Լինարես, Սոֆիա և Բիլբաո։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։