486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Կառլսենը վերադարձրել է առաջատարի իր դիրքերը Բիլբաոյի շախմատի մրցաշարում՝ հաղթելով Արոնյանին
11:57
09 Սեպտեմբերի 2008

Նորվեգացի Մագնուս Կառլսենը  վերադարձրել է առաջատարի իր դիրքերը Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվող Մեծ Սաղավարտի շախմատի մրցաշարում։

Նախօրեին տեղի է ունեցել վեցերորդ փուլը, որի միակ արդյունավետ պարտիայում Կառլսենը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Լևոն Արոնյանին։ Առաջին փուլում Արոնյանը նույնպես զիջել էր նորվեգացուն, որն այն ժամանակ խաղում էր սև խաղաքարերով և շնորհիվ հաղթանակի՝ գլխավորեց մրցաշարային աղյուսակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ոչ-ոքի են ավարտվել Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)- Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) հանդիպումները։

Կառլսենը հավաքել է 11 միավոր և երկրորդ տեղն է մղել Տոպալովին (10 միավոր), որը մի քանի փուլ շարունակ առաջատարի դիրքում էր։ Արոնյանն ունի վեց միավոր, Անանդը, Իվանչուկն ու Ռաջաբովը հավաքել են հինգական միավոր։ Ի տարբերություն շախմատի ընդունված պրակտիկայի, Բիլբաոյում, ինչպես և ֆուտբոլում, հանդիպման ժամանակ հաղթանակի համար շնորհվում է երեք միավոր, իսկ ոչ-ոքիի համար՝ մեկ միավոր։

Մեծ Սաղավարտի եզրափակիչ փուլն անցկացվում է երկու շրջանով և կավարտվի սեպտեմբերի 13-ին։ Հանդիպման օրերն են սեպտեմբերի 2-6-ը, 8-10-ը, 12-ը և 13-ը, ժամանակի վերահսկումը 90 րոպե է 40 քայլի համար և 60 րոպե՝ մինչ խաղի ավարտը՝ առանց ժամանակի ավելացման։

Վեց շախմատիստների մասնակցությամբ անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 400 հազ. եվրո, որից 150 հազ. եվրոն կստանա հաղթողը։

Մեծ Սաղավարտ» մրցաշարը բաղկացած է չորս խոշոր շախմատային մրցաշարերից՝ Վեյք-ան-Զեե, Մորելիա-Լինարես, Սոֆիա և Բիլբաո։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: