481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կարող են խփել Արևմուտքում ռուսական մեծահարուստների «դրամապանակին». փաստաբան
14:01
27 Օգոստոսի 2008

ԱՄՆ-ն և Եվրամիությունն ի պատասխան Վրաստանում Ռուսաստանի գործողությունների՝ հնարավորություն ունեն խփել ռուսական վերնախավի ներկայացուցիչների «դրամապանակին»՝ սկսելով ստուգել Արևմուտքում նրանց անձնական ֆինանսական խնայողություններն ու ներդրումները, հայտարարել է Ջորջ Բուշ ավագի նախկին օգնական, ամերիկացի փաստաբան Դեյվիդ Ռիվկինը։ 

«Ճիշտ կազմակերպված պատասխանը՝ «մեղմ ուժի» կիրառմամբ, այնպիսին, ինչպիսին Ռուսաստանի իշխող վերնախավի դեմ ուղղված իրավապահ միջոցառումների արշավը, կարող էր չափազանց արդյունավետ լինել Վրաստանի դեմ ագրեսիայի կիրառումը պատժելու և ապագայում նման գործողություններ թույլ չտալու համար»,- չորեքշաբթի «Վաշինգտոն Փոստ» թերթում գրում է Ռիվկինը՝ ամերիկացի մեկ այլ փաստաբան Կառլոս Ռամոս-Մրոսովսկու համահեղինակությամբ։ 

Հայտնելով, որ ԱՄՆ և ԵՄ հսկիչ մարմինները հնարավորություն ունեն Ռուսաստանի ղեկավարությանը մոտ կանգնած անձանց բիզնես-գործարքները ստուգելու, Ռիվկինն ընդգծում է, որ նման ստուգումները  կարող են վերաբերել արժեքավոր թղթերին, հարկերին և այլ տնտեսագիտական օպերացիաներին։ Հաշվի առնելով ֆինանսական ու այլ ակտիվների և երկարատև թույլատրելի վաղեմության ժամկետների ստուգման Արևմուտքում առկա հնարավորությունները՝ այդ ստուգումները կարող են տարածվել նախորդ բազում տարիների ընթացքում իրականացված օպերացիաների վրա։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։