478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Վիկ Դարչինյանը նոկաուտի է ենթարկել Կիրիլովին և նվաճել բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը
13:12
04 Օգոստոսի 2008

Վիկ Դարչինյանը նոկաուտի է ենթարկել ռուս բռնցքամարտիկ Դմիտրի Կիրիլովին և նվաճել 52,2 կգ քաշային կարգում IBF վարկածով չեմպիոնական գոտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավստրալիայի ներկայացուցչի և ռուս բռնցքամարտիկի միջև մենամարտը տեղի է ունեցել շաբաթ օրը, Սիեթլի մերձակայքում գտնվող Թահոմա քաղաքում (ԱՄՆ)։ Մենամարտի հենց սկզբից առավելությունն իր ձեռքն է վերցրել Դարչինյանը, ով ավելի հաճախ և ուժեղ էր հարվածում մրցակցին։ Վերջապես, հինգերորդ ռաունդում նա երկու անգամ Կիրիլովին նոկդաունի ենթարկեց, ինչից հետո մրցավարը կանգնեցրեց մենամարտը։

Կիրիլովը մինչև վերջին պահը մնում էր պրոֆեսիոնալների շրջանում բռնցքամարտի աշխարհի միակ ռուս չեմպիոնը։ Այժմ նրա հաշվին կա 29 հաղթանակ, 3 պարտություն և մեկ ոչ-ոքի՝ 9 նոկաուտով։ Կիրիլովը նվաճել էր IBF վարկածով չեմպիոնական տիտղոսը՝ անցած տարվա հոկտեմբերին Մոսկվայում հաղթանակ տանելով ամերիկացի Խոսե Նավարոյի նկատմամբ։ Այս տարվա փետրվարին ռուս բռնցքամարտիկը ոչ-ոքի էր ավարտել մեքսիկացի Սեսիլիո Սանտոսի հետ մենամարտը և պահպանել էր տիտղոսը։

Ավելի թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դարչինյանը, ով ծնվել է Հայաստանում և այժմ ներկայացնում է Ավստրալիան, պրոֆեսիոնալ ռինգում 32 մենամարտում ունի 30 հաղթանակ, միաժամանակ 24 անգամ նա ավարտել է մենամարտերը իր օգտին՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել: