485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
BBC-ն փակում է իր ռումինական ծառայությունը
12:17
01 Օգոստոսի 2008

Բրիտանական BBC հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան ուրբաթ օրվանից դադարեցնում է հեռարձակումը ռումիներենով և փակում է իր ռումինական ծառայությունը, ասվում է «ՌԻԱ Նովոստիին» տրամադրված BBC-ի համաշխարհային ծառայության (BBC World Service) մամուլի հաղորդագրության մեջ։

Գոյություն ունենալով 68 տարի՝ BBC-ի ռումինական ծառայությունը վերջին ժամանակներս հեռարձակվում էր շաբաթը չորս ժամ՝ ներկայացնելով լրատվական և վերլուծական ծրագրեր ռումիներենով։ Այն BBC-ի արտասահմանյան ծառայություններից վերջինն էր, որը հեռարձակում էր Եվրամիության երկրների լեզուներով։ 2005-2006 թթ.-ին փակվեցին ԵՄ լեզուներով՝ բուլղարերեն, խորվաթերեն, չեխերեն, հունարեն, հունգարերեն, լեհերեն, սլովակերեն և սլովեներեն, հեռարձակող մյուս ծառայությունները։

Ռումինական ծառայության փակումը ստացել է BBC-ի հոգաբարձուների խորհրդի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության աջակցությունը։ BBC-ի համաշխարհային ծառայության հեռարձակումն ամբողջովին ֆինանսավորում է Foreign-office-ը, և նրա բյուջեն խիստ կանոնակարգված է։

Միաժամանակ, ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, նկատի էին առնվել հետևյալ գործոնները՝ որքանով է լսարանի կողմից պահանջված այդ հեռարձակման շարունակումը, ինչպես է փոխվել Ռումինիայում զանգվածային լրատվամիջոցների ընդհանուր լանդշաֆտը, ինչպես նաև BBC-ի այդ ծառայության ազդեցության շարունակվող անկումը։ Այժմ նրա լսարանը Ռումինիայի ընդհանուր ռադիոշուկայի 3 տոկոսից էլ պակաս է։

BBC համաշխարհային ծառայության տնօրեն Նայջել Չեպմենը խոստացել է դրամական փոխհատուցում տրամադրել Լոնդոնում և Ռումինիայում ռումինական ծառայության բոլոր աշխատանքից ազատված աշխատակիցներին, ինչպես նաև օգնել նրանց աշխատանք գտնել։

Եվրամիության երկրներում ծառայությունների դադարեցման մասին որոշումը թույլ է տալիս BBC-ին ավելացնել ռեսուրսները նոր նախագծերի համար, ինչպիսիք են հեռուստահեռարձակումը արաբերենով և ֆարսիով։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: