482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ռադովան Կարաջիչն առաջին անգամ կկանգնի միջազգային տրիբունալի դատավորների առաջ
11:31
31 Հուլիսի 2008

Հինգշաբթի, Երևանի ժամանակով ժամը 19։00-ին Հաագայում գտնվող ՄԱԿ-ի բանտ չորեքշաբթի տեղափոխված Սերբիայի Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչն առաջին անգամ կկանգնի Նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալի (ՆՀՄՏ) դատավորների առաջ՝ իր մեղքն ընդունելու կամ նրա նկատմամբ մեղադրանքները հերքելու համար։ ՆՀՄՏ-ի նախագահ Ֆաուստո Պոկարայի հանձնարարությամբ, բոսնիացի սերբերի նախկին առաջնորդին մեղադրանքները պաշտոնապես կներկայացնի հոլանդացի դատավոր Ալֆոնս Օրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Եթե Կարաջիչն ընդունի իր մեղքը, ապա ՆՀՄՏ-ի դատավորներին կմնա միայն որոշել նրա պատժամիջոցը։ Եթե Կարաջիչը չընդունի 1995 թ.-ին նրա նկատմամբ հրատարակված տրիբունալի 11 կետերից գոնե մեկը և 2000 թ.-ին հավելված մեղադրական եզրակացությունը, ապա նրա դեմ դատական գործընթաց կսկսվի։

Հաագայում գտնվող ՄԱԿ-ի բանտում Սերբիայի Հանրապետության նախկին նախագահին հատկացված է առանցից բանտախուց՝ մահճակալով, գրասեղանով և համակարգչով, որն, իհարկե, միացված չէ Ինտերնետին։ Բանտում նա հնարավորություն ունի դիտել հեռուստացույց, կարդալ գրքեր, թերթեր և ամսագրեր, զբաղվել սպորտով, շատ ժամանակ անցկացնել բացօթյա տարածքում, զանգել հեռախոսով, շփվել այլ բանտարկյալների հետ, ընդունել այցելուների, ցանկության դեպքում նա կարող է ինքն իր համար սնունդ պատրաստել։

Կարաջիչը մեղադրվում է ցեղասպանություն կատարելու մեջ, մարդկության դեմ հանցագործություններում և 1992-1995 թթ. Բոսնիայում և Հերցեգովինայում զինված հակամարտության ընթացքում պատերազմի օրենքները և սովորույթները խախտելու մեջ։ Նրա դեմ հրատարակված մեղադրական եզրակացության մեջ կան հետևյալ 11 կետերը՝ ցեղասպանություն, մասնակցություն ցեղասպանությանը, մարդկանց կոտորած՝ որպես մարդկության նկատմամբ կատարած հանցագործություն, սպանություն՝ որպես մարդկության նկատմամբ կատարած հանցագործություն, սպանություն՝ որպես պատերազմի օրենքների կամ սովորույթների խախտում, կանխամտածված սպանություն՝ որպես Ժնևյան կոնվենցիայի խախտում, քաղաքական, ռասայական և կրոնական հայացքների համար հետապնդում, արտաքսում՝ որպես մարդկության նկատմամբ կատարված հանցագործություն, անմարդկային այլ գործողություններ, քաղաքացիների ահաբեկում, պատանդների վերցնում։

Հաստատվում է, որ Կարաջիչն անձամբ և այլ անձանց հետ ծրագրել ու խրախուսել է այս հանցագործությունների կատարումը։ Մեղադրող կողմի կարծիքով, նրանց նպատակը բոսնիացի սերբերի վերահսկողության տակ գտնվող Բոսնիայի շրջաններում ոչ սերբ բնակչության քանակի զգալի կրճատումն էր, որտեղ հռչակվել էր Սերբիայի Հանրապետությունը, և դրա հետագա միացումը Սերբիային։

Կարաջիչի գործով դատական գործընթացի նախապատրաստական աշխատանքները կարող են տևել մի քանի ամիս, իսկ ինքը՝ գործընթացը՝ մի քանի տարի։ Նրա նկատմամբ մեղադրական եզրակացության մեջ քննարկվում են 15 տարվա ընթացքում Բոսնիայի և Հերցեգովինայի 15 շրջաններում տեղի ունեցած իրադարձությունները։ Դատախազին հեշտ չի լինի հանգուցակապել կոնկրետ հանցագործությունները Կարաջիչի գործունեության հետ։

Ունեցած տեղեկատվությունների համաձայն՝ Կարաջիչն առողջության հետ կապված լուրջ խնդիրների չունի, այդ պատճառով դատական նիստերը կարող են բավականին ինտենսիվ ընթանալ, և նրանց միջև երկարատև ընդմիջումներ չեն նախատեսվում։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։
14:31
04 Մայիսի 2017
Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը
Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը: