484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել քուրդ անջատողականների երիտասարդական խմբավորումը
12:12
29 Հուլիսի 2008

Կիրակի Ստամբուլում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը, որոնց հետևանքով զոհվել է 17 և վիրավորվել ավելի քան 150 մարդ, իր վրա է վերցրել «Քրդստանի ազատագրման բազեներ» երիտասարդական արմատական խմբավորումը, երեքշաբթի հաղորդում է «Սաբախ» թերթը՝ հղում անելով թուրքական հատուկ ծառայությունների աղբյուրներին։ Այս տեղեկատվության հաստատումն այլ աղբյուրներից, այդ թվում նաև պաշտոնական աղբյուրներից, դեռևս չկա։

Թուրքական իշխանությունները Ստամբուլի բազմամարդ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչությունների համար մեղադրում էին Քրդստանի աշխատավորական անջատողական կուսակցությանը (ՔԱԿ), սակայն ՔԱԿ-ի ղեկավարությունը հերքել էր իր հասցեին ուղղված մեղադրանքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ազատագրման քրդական շարժումը կապ չունի այդ դեպքերի հետ։ Մենք նման ակցիաներին դեմ ենք», - ասվում է ՔԱԿ-ի հայտարարության մեջ, որը նախօրեին տարածել է «Եփրատ» (Firat) քրդամետ գործակալությունը, որը թուրքական իշխանությունը համարում է անջատողականների խոսափող։

ՔԱԿ-ը և նրա երիտասարդ թև համարվող «Քրդստանի ազատագրման բազեներ» խմբավորումն ավելի վաղ բազմաթիվ անգամ ահաբեկչություններ էր կազմակերպել թուրքական քաղաքներում և հանգստյան գոտիներում։

ՄԱԿ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ՔԱԿ-ը գրեթե քառորդ դար ուժով փորձում է թուրքական տարածքում քրդերի համար ինքնավորություն ձեռք բերել։ Այս հակամարտությունը գրեթե 40 հազ. մարդու կյանք է խլել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։