480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանիայի թագուհին բացում է Բուքինգեմյան դղյակում ճաշկերույթներին նախապատրաստվելու գաղտնիքները
11:40
29 Հուլիսի 2008

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը բացում է Բուքինգեմյան դղյակում պետական ճաշկերույթներին նախապատրաստվելու գաղտնիքները՝ ավանդաբար երկու ամսով այցելուների համար բացելով պաշտոնական նստավայրի դռները։

«Այս տարի հուլիսի 29-ից սեպտեմբերի 29-ը, երբ Բուքինգեմյան դղյակի դռները բաց կլինեն այցելուների համար, պետական ճաշկերույթների համար ավանդական պայտաձև սեղանին փայլուն ոսկեջրած սպասք կդրվի, և այն զարդարված կլինի ծաղկե կոմպոզիցիաներով», - հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով դղյակի մամուլի ծառայությանը։

Դղյակի դռները բացելուց մեկ օր առաջ այն կարողացել են տեսնել լրագրողները։ Ինչպես հաղորդում են «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցները՝ Բուքինգեմյան դղյակի հյուրերը շատ նրբություններ կիմանան պերճաշուք արարողությունների պատրաստման վերաբերյալ, մասնավորապես, կտեսնեն, թե ինչպես են պալատականները սեղանների վրա քայլելով՝ հատակ մաքրելու հարմարանքը ձեռքներին՝ լվանանում ճաշկերույթի սեղանը։

Այցելուները նաև կիմանան, թե ինչ է տեղի ունենում ետնաբեմում ընդունելության ժամանակ, այն սենյակներում, ուր թագուհու հյուրերը երբեք չեն մտնում։ Օրինակ, իրենց հերթին սպասող ճաշատեսակների սրահում և կեղտոտ սպասքի սենյակում։

Բացի այդ, նրանք կծանոթանան պայմանական լուսային ազդանշանների համակարգի հետ, որոնք օգտագործում է արարողության ղեկավարը՝ ազդանշան տալով իր սպասավորներին՝ մատուցողներին, պալատական ստորին աշխատողներին և լակեյներին։

Ընդունելության ժամանակ մատուցողների աշխատանքային օրը սկսվում է առավոտյան յոթին։ Թագուհին անձամբ է հետևում պաշտոնական ճաշկերույթների նախապատրաստական աշխատանքներին, որոնք սովորաբար սկսվում են 20.30-ին և արարողությունից առաջ անպայման մտնում է տեսնելու՝ ամեն ինչ կարգին է, թե ոչ։

Հանրության համար թագավորական նստավայրի դռների բացման ավանդույթն առաջացել է միջոցների տարրական պակասից։ 1992 թ.-ի աշնանը, ուժեղ հրդեհի հետևանքով լրջորեն վնասվել էր քաղաքից դուրս գտնվող թագավորական նստավայրը՝ Վինձորյան ամրոցը։ Հենց այդ ժամանակ էլ ծնվեց երկու ամսվա ընթացքում Բուքինգեմյան դղյակ զբոսաշրջիկներին թողնելու գաղափարը՝ հավաքված միջոցները թագուհու սիրելի նստավայրի վերականգնման աշխատանքներին ուղղելու նպատակով։

Թագուհու հսկա դղյակը բազմաթիվ գաղտնիքներ ունի։ Դրանցից շատերի մասին զբոսաշրջիկները երբեք չեն իմանա, սակայն դրանիցից մեկը Ելիզավետա Երկրորդի սպասավորները կբացեն նրանց առջև բառիս բուն իմաստով։ Ծաղկամաններով և հայելիով գեղեցիկ կոմոդներից մեկը նրանք թեթևակի մի կողմ կտանեն՝ ետևում բացահայտելով գաղտնի դուռը, որտեղից թագուհին երբեմն դուրս է գալիս իր հյուրերի մոտ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով:
11:33
14 Նոյեմբերի 2016
Թրամփը հրաժարվել է տարեկան 400 հազար դոլար աշխատավարձից
Դոնալդ Թրամփը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ստանալու նախագահին հատկացված աշխատավարձն իր պաշտոնը ստանձնելուց հետո։