484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
Բեթմենը վերադարձել է և սահմանել նոր ռեկորդ
14:11
28 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Սև ասպետը» (The Dark Knight) ֆիլմը սահմանել է տոմսերի վաճառքի ռեկորդ՝ Հյուսիսային Ամերիկայում մեծ էկրան բարձրանալուց հետո առաջին տասը օրերի ընթացքում հավաքելով 300 մլն դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Warner Brothers ընկերության տեղեկատվությանը։

Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում վարձույթի գումարը հաշվի առնելով՝ տոմսերի վաճառքն արդել գերազանցել է 350 մլն դոլարը՝ ֆիլմի նկարահանումների բյուջեի 180 մլն դոլարի առկայության դեպքում։

Սա ամերիկացի սուպերհերոս Բեթմենի հերոսությունների մասին հերթական հաջողված տարբերակն է։ Գլխավոր դերում կրկին նկարահանվել է 34-ամյա Քրիստիան Բեյլը (Christian Morgan Bale), որն այս դերը խաղացել էր 2005 թ.-ին՝ ֆիլմի առաջին էկրանացման ժամանակ։

2006 թ.-ին նախորդ ռեկորդը սահմանել էր «Կարիբյան ծովահենները. մեռյալի սնդուկը» ֆիլմը՝ Ջոնի Դեպի դերակատարությամբ, որին 300 մլն դոլար հավաքելու համար պահանջվել էր 16, այլ ոչ թե 10 օր։

«Սև ասպետը» նաև ռեկորդ է սահմանել պրեմիերայի հանգստյան օրերի տոմսերի վաճառքով՝ 158,4 մլն դոլար և մեկ օրվա համար՝ 66,4 մլն դոլար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները: