485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհը 21-րդ դարի առաջին տնտեսական ճգնաժամն է ապրում, խոստովանել է ԱՄՀ նախագահը
13:20
11 Հուլիսի 2008

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանն ընդունել է համաշխարհային տնտեսության մեջ ճգնաժամի առկայությունը։

«Աշխարհը 21-րդ դարի առաջին տնտեսական ճգնաժամն է ապրում», - հայտարարել է ԱՄՀ նախագահը՝ ելույթ ունենալով Յալթայում անցկացվող «Յալթայի եվրոպական ռազմավարություն» միջազգային հասարակական կազմակերպության գագաթնաժողովին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս գագաթնաժողովը Ուկրաինայի և Եվրամիության հարցերով խոշորագույն ոչ կառավարական համաժողովն է։ «Յալթայի եվրոպական ռազմավարությունը» հիմնել է հայտնի ուկրաինացի գործարար և հասարակական գործիչ, երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի փեսա Վիկտոր Պինչուկը։

Յալթայում անցկացվող համաժողովին մասնակցում են գործարարներ, հասարակական գործիչներ, դիվանագետներ՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Լեհաստանից և այլ երկրներից։ Նրանց թվում են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Եվրախորհրդարանի փոխնախագահ Մարեկ Սիվեցը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին, Ուկրաինայի Բարձրագույն ռադայի խոսնակ Արսենի Յացենյուկը, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռաիսա Բոգատիրևան։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։