478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիությունում նախագահությունը Սլովենիայից փոխանցվում է Ֆրանսիային
14:22
01 Հուլիսի 2008

Իռլանդիայում տեղի ունեցած՝ Լիսաբոնյան պայմանագրի վերաբերյալ հանրաքվեի ձախողումից հետո ինստիտուցիոն ճգնաժամից Եվրամիության (ԵՄ) դուրս բերումը կդառնա Ֆրանսիայի հիմնական խնդիրը, որին երեքշաբթի օրվանից մոտակա կես տարով Սլովենիայից փոխանցվում է ԵՄ նախագահությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս առնչությամբ դիտորդները ակնկալում են, որ պաշտոնական Փարիզը առավելագույն ջանքերը կգործադրի՝ հորդորելու Իռլանդիայի ղեկավարությանը, որպեսզի կազմակերպվի կրկնակի համաժողովրդական քվեարկություն։ Պատահական չէ, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի այցը Դուբլին ծրագրված է հուլիսի 11-ին։

Իռլանդիայի բնակիչների մեծամասնությունը հունիսի 12-ին դեմ են քվեարկել բազային նոր փաստաթղթին, որը սահմանում է ԵՄ-ի առավել արդյունավետ գործունեության սկզբունքներն ու մեխանիզմները։ Լիսաբոնյան պայմանագիրը վավերացնելու՝ Իռլանդիայի մերժումը կարող է իրավաբանական նոր փակուղի ստեղծել այդ կազմակերպության համար, ինչպես դա եղավ 2005 թ.-ին՝ եվրոպական սահմանադրության նախագծի պարագայում, որին ազգային հանրաքվեների ժամանակ դեմ էին Ֆրանսիայի և Նիդեռլանդների բնակիչները։

Բրյուսելում հունիսին կայացած գագաթնաժողովի արդյունքներով, ԵՄ 27 երկրների առաջնորդները կվերադառնան Լիսաբոնյան պայմանագրի հետ կապված իրավիճակի քննարկմանը՝ հոկտեմբերի 15-ին Բելգիայի մայրաքաղաքում կայանալիք հերթական գագաթնաժողովի ժամանակ։

Ինչպես սպասվում է, 2007 թ.-ի դեկտեմբերին Պորտուգալիայի մայրաքաղաքում ԵՄ երկրների առաջնորդների կողմից ստորագրված «Բարեփոխումների մասին պայմանագիրը» կամ Լիսաբոնյան պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2009 թ.-ի հունվարին։

Այսօրվա դրությամբ պայմանագիրը վավերացրել են կազմակերպության 27 անդամ-երկրներից 19-ի խորհրդարանները՝ Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Հունաստան, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Պորտուգալիա, Ֆրանսիա, Ռումինիա, Գերմանիա, Սլովակիա, Սլովենիա, Դանիա, Հունգարիա, Ֆինլանդիա և Էստոնիա։

Ֆրանսիացի պաշտոնյաների հայտարարությունների համաձայն, Ֆրանսիայի՝ որպես ԵՄ նախագահող-երկրի առաջնահերթությունները կլինեն ընդհանուր միգրացիոն քաղաքականության որոշումը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի և էներգակիրների մատակարարման անվտանգության ապահովման հետ կապված ԵՄ նպատակներին աջակցելը, ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության անցկացումը, Եվոպայի մարտունակության բարձրացումը և Միջերկրածովային միության ստեղծման նախագծի գործարկումը, որը կմիավորի Միջերկրական ծով ելք ունեցող երկրները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել: