482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհի ամենահարուստ մարդու հետ ճաշելու իրավունքը 2 մլն դոլարով գնել է մի չինացի
12:20
28 Հունիսի 2008

Երկրագնդի ամենահարուստ մարդու՝ ամերիկացի Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու հրավերը 2 մլն 110 հազար դոլարով վաճառվել է ուրբաթ երեկոյան՝ eBay ինտերնետային աճուրդում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Յոթանասունվեցամյա ներդրումային առաջատարի և Berkshire Hathaway կորպորացիայի սեփականետիրոջ հետ հանդիպման համար նման գին է վճարել Pure Heart China Growth Investment Fund չինական ներդրումային հիմնադրամի գլխավոր մենեջեր Զաո Դանյագը, տեղեկացրել է ամերիկյան Գլայդ բարեգործական հիմնադրամը, որի օգտին կուղղվեն այդ միջոցները։

Սակարկությունների պայմաններով, չինացի ներդրողը կարող է իր հետ բերել ևս յոթ մարդու։ Տեղեկատվությունը հանվել էր ինտերնետային վաճառքի անցյալ կիրակի, դրույքաչափերը սկսվել էին 25 հազ. դոլարից։

Ճաշը տեղի կունենա Նյու-Յորքի հայտնի Smith & Wollensky ռեստորանում, որը ԱՄՆ-ում լավագույն սթեյքհաուսն է՝ ամենանրբաճաշակ բարով։ Այդ ռեստորանում նվազագույն պատվերը սկսվում է մեկ մարդու համար 100 դոլարից։

Անցյալ տարի երկու գործարարներ 650 հազ. դոլար վճարեցին՝ ներդրումային շուկայի առաջատարի հետ զրուցելու հնարավորության համար, որը անթերի գուշակում է ամենաեկամտաբեր բնագավառները։

Մարտին ամերիկյան Berkshire Hathaway հոլդինգային ընկերության սեփականատերը, «Ֆորբս» (Forbes) ամսագրի տեսակետի համաձայն, առաջին անգամ ստացավ աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը. նրա կարողությունը գնահատվել է 62 մլրդ դոլար։

Բաֆեթի հետ ճաշն առաջին անգամը չէ որ հանվում է վաճառքի։ Ստացված միջոցները կուղղվեն աջակցելու համար Սան-Ֆրանցիսկոյի աղքատներին և անօթևաններին։-0-  
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։