486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Սուդանում ավիավթարի հետևանքով զոհվածների թվում մեկ հայ կա
11:42
28 Հունիսի 2008

Ամենաքիչը յոթ մարդ է զոհվել Սուդանում ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ֆրանս Փրեսին։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ մեկ ժամ և տաս րոպե անց այն բանից հետո, երբ ինքնաթիռը օդ է բարձրացել Խարտումից։ «Ջուբա Այրկարգո» ընկերությանը պատկանող ինքնաթիռում եղել են անձնակազմի ութ անդամներ, նրանցից հինգը Սուդանի քաղաքացիներ չէին։ Յոթը զոհվել են։

«Անձնակազմի ութ անդամներից մեկը ողջ է մնացել։ Զոհվածների թվում են Սուդանի երկու քաղաքացի, Ուկրաինայի չորս քաղաքացի և Հայաստանի մեկ քաղաքացի», - հայտարարել է քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչ Ամդել Հաֆիզը (Abdel Hafiz)։ Նրա խոսքերով, անձնակազմի ողջ մնացած անդամը Սուդանի քաղաքացի է։

Ենթադրվում է, որ ավիավթարի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել։

Սա այս ամսվա ընթացքում Սուդանում տեղի ունեցած արդեն երկրորդ ավիավթարն է։ Սուդանի մայրաքաղաք Խարտումի օդանավակայանում հունիսի 10-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել էր 33 մարդ։ Հորդանանի Ամման մայրաքաղաքից չվերթ իրականացնող «Սուդանի ավիաուղիներին» պատկանող  Airbus А310-ը բռնկվել էր վայրէջքից հետո։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռում կար 217 մարդ, այդ թվում նաև անձնակազմի 14 անդամ։ Բռնկումը տեղի էր ունեցել ինքնաթիռի շարժիչներից մեկում, որից հետո կրակը սրընթաց տարածվել էր ինքնաթիռի ողջ երկայնքով։

Այս տարի մայիսին Սուդանի հարավում ավիավթարի էր ենթարկվել ևս մեկ ինքնաթիռ, այդ ժամանակ զոհվեց 24 մարդ, այդ թվում նաև Հարավային Սուդանի պաշտպանության նախարար Դոմինիկ Դիմը։ 2003 թ. ամռանը օդ բարձրանալիս  Սուդանի Պորտ-Սուդան քաղաքում ավիավթարի էր ենթարկվել Boeing 737 ինքնաթիռը, որը ևս պատկանում էր «Սուդանի ավիաուղիներին»։ Այդ ժամանակ զոհվեց 115 մարդ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։