482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանը բացել է Տիբեթը օտարերկրյա զբոսաշրջիկների համար
12:02
26 Հունիսի 2008

Չինաստանը կրկին բացել է Տիբեթը օտարերկրյա զբոսաշրջիկների համար, հինգշաբթի հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Չայնա դեյլի» թերթին։

ՉԺՀ Տիբեթի ինքնավար շրջանը փակ էր օտարերկրյա հյուրերի համար՝ մարտի կեսերին այնտեղ տեղի ունեցած անկարգությունների պատճառով, որոնք հրահրել էին այդ երկրամասի անկախության կողմնակիցները։ Նրա վարչական կենտրոն Լհասայում գրանցվել էին շուրջ 300 հրկիզումներ և խաղաղ բնակիչների վրա հարձակումներ։ ՉԺՀ-ի պաշտոնական տվյալներով, անկարգությունների ժամանակ զոհվել է 19 մարդ, 623-ը ստացել են վնասվածքներ։

Այժմ իրավիճակը Լհասայում կայունացել է։ Տիբեթը սկսել է ընդունել օտարերկրյա լրագրողների, որոնց առաջին խումբը այդ ինքնավար շրջանում լուսաբանում էր 2008 թ. Օլիմպիական կրակի էստաֆետը։ Այժմ հերթը զբոսաշրջիկներինն է։ Առաջին երկու զբոսաշրջիկները չորեքշաբթի ժամանել են Տիբեթ Շվեդիայից։

Կիրակի Տիբեթ կգան չորս ճանապարհորդներ Սինգապուրից։ Տեղական տուրիստական գործակալությունները ծրագրում են առաջին հերթին հրավիրել այն օտարերկրացիներին, որոնց այցերը չեղյալ էին համարվել՝ անկախ Տիբեթի կողմնակիցների ապստամբությունների պատճառով։

2007 թ.-ին այս ինքնավար շրջան է այցելել չորս միլին զբոսաշրջիկ։ Տուրիստական արդյունաբերության եկամուտը կազմել է 700 մլն դոլար։ Մարտյան անկարգություններից հետո զբոսաշրջիկների հոսքը կրճատվեց 76 տոկոսով։

Տիբեթ այցելել թույլատրվում էր միայն Չինաստանի քաղաքացիներին, օտարերկրացիների համար ինքնավար շրջանը փակ էր։ -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։