485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Կլոդ Մոնեի նկարը Լոնդոնի «Քրիստիս» աճուրդում վաճառվել է ռեկորդային` 41 մլն ֆունտով
12:00
25 Հունիսի 2008

Իմպրեսիոնիստների և ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների հավաքածուն Լոնդոնի «Քրիստիս» աճուրդում վաճառվել է ռեկորդային` 144 մլն ֆունտ ստեռլինգով, ասվում է աճուրդից՝ «ՌԻԱ Նովոստիին» փոխանցված տեղեկատվության մեջ։

«Այս վաճառքն արձանագրեց ամենաբարձր արդյունքը՝ եվրոպական աճուրդների պատմության մեջ։ Վաճառքն այն բանի վկայությունն է, որ արվեստի շուկան թափ է հավաքում և ամրապնդվում է։ Ամենաթեժ սակարկությունն առաջացրել են ամենաբարձր որակի աշխատանքները, որոնք հենց նոր են հայտնվել շուկայում», - ասել է «Քրիստիսի» իմպրեսիոնիստների և ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Օլիվյե Քամյուն։

Նա պատմել է, որ Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններով լճակը» նկարի համար, որի սկզբնական արժեքը կազմում էր 18-24 մլն ֆունտ, իսկական պայքար է մղվել։

«Կլոդ Մոնեի գլուխգործոցը իսկական պայքարի վկա դարձավ, որին մասնակցում էին օտարերկրյա բազմաթիվ հավաքածուատերեր։ Արդյունքում նկարը վաճառվել է դահլիճում նստած գնորդին՝ 41 մլն ֆունտ ստեռլինգով՝ գին, որը համաշխարհային նոր ռեկորդ դարձավ նկարչի համար», - նշել է Քեմյուն։

Էդգար Դեգայի «Պարուհին» հազվագյուտ նկարը ևս վաճառվել է սակարկությունների կազմակերպիչների ամենախիզախ պատկերացումները կրկնակի գերազանցող արժեքով՝ 13,5 մլն ֆունտ ստեռլինգով։

Գլխավոր լոտերի «եռյակը» եզրափակել է ռուս նկարչուհի Նատալյա Գոնչարովայի «Ծաղիկներ» նկարը։

«Քրիստիս» երեկոյան սակարկությունների թոփ-լոտերը դարձան նաև Պաբլո Պիկասոյի, Պիեր Բոնարի, Ալբերտո Ջակոմետիի և Հենրի Մուրի ստեղծագործությունները։ Այս աճուրդում ընդհանուր առմամբ արձանագրվել են գնային ռեկորդներ՝ ութ նկարիչների գլուխգործոցների համար։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: