478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Մի հնդկուհի երկվորյակների է լույս աշխարհ բերել` 40 օր տարբերությամբ
13:41
19 Հունիսի 2008

Երկվորյակների՝ 40 օր տարբերությամբ լույս աշխարհ գալու եզակի դեպք է գրանցվել հնդկական Օրիսսա նահանգում, որը գտնվում է Բեգանլյան ծոցի ափին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Սի-էն-էն-այ-բի-էն» հեռուսատընկերությանը։

Նադիկխանդի-Սախի գյուղի բնակչուհի Բաբինա Պատրայի առաջին երեխան լույս  աշխարհ է եկել ապրիլի 27-ին, իսկ հունիսի 6-ին նա ծննդաբերել է աղջկան։

«Ես այնքան երջանիկ եմ, որ նրանք երկուսն էլ առողջ են։ Ինձ ասացին, որ նրանց կյանքին կարող է վտանգ սպառնալ։ Սակայն բժիշկները հրաշալի կերպով աշխատեցին»,- ասաց Բաբինան։

Առաջին ծննդաբերությունից հետո բժիշկները հղի կնոջ մոտ ուլտրաձայնային հետազոտություն անցկացրեցին և բացահայտեցին, որ երկրորդ երեխան զարգանում է առաջինից անջատ, ինչից հետո որոշում կայացվեց թողնել նրան, որ աճի։

«Նրանք զարգանում էին տարբեր արգանդային խոռոչներում, տարբեր ընկերքներում։ Սա շատ հազվագյուտ դեպք է»,- ասաց տարածքային հիվանդանոցի գինեկոլոգ  Կումար Մոխանտին։

Բժիշկները հաստատեցին, որ չնայած տարիքային տարբերությանը՝ երեխաները երկվորյակ են համարվում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։