478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ջոն Լենոնի անհայտ լուսանկարների հավաքածուն աճուրդի կդրվի Լոնդոնում
11:32
18 Հունիսի 2008

XX դարի ամենահայտնի երաժիշտներից մեկի՝ Ջոն Լենոնի և նրա կնոջ` Յոկո Օնոյի նախկինում անհայտ լուսանկարները չորեքշաբթի Լոնդոնի «Բոնհեմս» (Bonhams) աճուրդում կհանվեն  վաճառքի։

Փարիզում, Ամստերդամում և Լոնդոնում արված լուսանկարների հավաքածուն գնահատվում է 75-90 հազ. ֆունտ ստեռլինգ և ներառում է 45 գունավոր դիոպոզիտիվներ և 323 նեգատիվներ։ Հավաքածուն գնած անձը ձեռք կբերի ոչ միայն եզակի նկարները, այլ նաև դրանց հեղինակային իրավունքը։

Լուսանկարիչ Լուիս Գարիդոն առաջին անգամ Լենոնին և Օնոյին հանդիպել է Փարիզում 1969 թ. մարտին՝ նրանց մեղրամսի ժամանակ։ Հանդիպումից անմիջապես հետո երաժիշտն ու նրա կինը հրավիրել են նոր ծանոթին Ամստերդամ, որտեղ անցկացնում էին հայտնի «գործադուլը անկողնում»։ Որոշ ժամանակ անց Գարիդոն եկել է հայտնի զույգի մոտ Լոնդոն, որտեղ մեկ շաբաթ անցկացրել է նրանց հետ և բազմաթիվ լուսանկարներ արել։

Լուսանկարիչը Լենոնին պատկերել է Trident ստուդիայում՝ հայտնի «Հնարավորություն տուր խաղաղությանը» (Give Peace a Chance) երգի վրա աշխատելիս, ինչպես նաև լուսանկարել է Լենոնին Յոկոյի հետ հանգստանալիս, լուսանկարել է նաև առաջին ամուսնությունից Յոկո Օնոյի դուստր Կիոկոյին։

Աճուրդի կդրվի նաև 1970 թ. արտադրության Honda 160Z մոպեդը, որը նախ  պատկանում էր Լենոնին, այնուհետև «Բիթլզի» նրա գործընկեր Ռինգո Սթարին։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։