480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն մտադիր է հսկողության տակ վերցնել նավթի շուկան` «գնային մանիպուլյացիաներից» զերծ պահելու համար
11:34
30 Մայիսի 2008

ԱՄՆ-ում ֆեդերալ կարգավորողները մտադիր են հսկողության տակ վերցնել տարեսկզբից գների բարձրացումից ցնցվող նավթի շուկան, որտեղ գներն անցած շաբաթ գերազանցել են պատմական առավելագույնը՝ բարելի համար 135 դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նավթային ֆյուչերսների և դերիվատիվների շուկան կդառնա վեցամսյա ուսումնասիրությունների առարկա՝ սպեկուլյատիվ գնային մանիպուլիացիաները վերացնելու նպատակով, հինգշաբթի հայտարարել է Հումքային ֆյուչերսների առևտրի հանձնաժողովը (Commodity Futures Trading Commission)։

Անցյալ շաբաթ մի շարք նավթային ընկերություններ հարց բարձրացրեցին, որ նավթի գինը թելադրվում է ոչ այնքան իրական պահանջարկով, որքան ներդրողների սպեկուլյատիվ շահով, որոնք գնում են ֆյուչերսները՝ թուլացող դոլարի ֆոնի վրա ռիսկերը հեջավորելու նպատակով։

Հանձնաժողովը հայտարարել է, որ մտադիր է այդ շուկան դարձնել ավելի թափանցիկ բոլոր փուլերում՝  նավթամթերքների գնումից մինչև տեղափոխում, պահպանում և օգտագործում։

ԱՄՆ կառավարությունը խոստանում է վերացնել սպեկուլյատիվ գործոնը՝ սահմանելով նավթի գինը՝ կախված բացառապես իրական սպառողների պահանջարկից և առաջարկություններից։

ԱՄՆ-ում նավթի գինը տարեսկզբից աճել է ավելի քան 30 տոկոսով՝ ստիպելով կառավարությանը՝ սրբագրել աճի տնտեսական կանխատեսումը դեպի զգալի իջեցում։

Էներգակիրների և բենզինի աճող գները, որոնք զգալիորեն հարվածել են միջին ամերիկացու գրպանին, դարձել են նախագահական քարոզարշավի ամենասուր թեմաներից մեկը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։