482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի բիոզանազանության պահպանման հայեցակարգի մասնակից-երկրների համաժողովը բացվում է Բոնում
10:47
19 Մայիսի 2008

Երկուշաբթի Բոնում բացվող ՄԱԿ-ի բիոզանազանության պահպանման հայեցակարգի մասնակից-երկրների իներորդ համաժողովը կլինի ամենախոշորը՝ Ռիո-դե-Ժանեյրոյում կայացած շրջակա միջավայրի համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ հայեցակարգի կնքման պահից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Կազմկոմիտեի տվյալներով՝ համաժողովում կմասնակցեն շուրջ 5 հազ. պատվիրակներ և դիտորդներ՝ ավելի քան 200 երկրներից։ Նախորդ՝ ութերորդ համաժողովի մասնակիցների թիվը կազմել է շուրջ 4 հազար։

Հաշվի առնելով այն, որ հայեցակարգը վավերացրել է 190 երկիր, նա իրենց ներկայացնում է միջազգային ամենաներկայացուցչական պայմանագրերից մեկը։

Երկու տարին մեկ անցկացվող այդ համաժողովի նպատակն է համախմբել մարդկության ջանքերը՝ բնական ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման, ֆլորայի և ֆաունայի անհետացող տեսակների լրիվ վերացման կանխարգելման ուղղությամբ։

Ինչպես նշվում է ՄԱԿ-ի փորձագետների վերջին հետազոտություններից մեկում, վերջին 500 տարվա ընթացքում արձանագրվել է կենդանիների և բույսերի 844 տեսակների անհետացում, ընդ որում միայն վերջին 40 տարվա ընթացքում մոլորակի վրա բույսերի և կենդանիների տեսակների ընդհանուր թիվը կրճատվել է 40 տոկոսով։ Սկսած 2000 թ.-ից՝ յուրաքանչյուր տարի Երկիր մոլորակի վրա անհետանում է 6 մլն հեկտար անտառ։ Փորձագետների կարծիքով՝ այս վախեցնող փաստերը կոչ են անում ինչպես միջազգային կազմակերպություններին, այնպես էլ բոլոր պետություններին՝ անհապաղ գործողություններ ձեռնարկել։

Համաժողովն ավարտվում է մայիսի 30-ին։ Ինչպես սպասվում է, համաժողովի ժամանակ կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաև անտառների պահպանման վերաբերյալ՝ մասնակիցների ընդհանուր հայտարարությունը։ WWF միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ՝ այդ հայտարարության մեջ պետությունները պետք է իրենց վրա պարտավորություն վերցնեն «կանգնեցնել մոլորակի անտառահատությունը մինչև 2020 թ.-ը, իսկ 2050 թ.-ին հասցնել Երկրի անտառային ծածկույթը 2000 թ.-ի մակարդակին»։--0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։