486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտահոգված է Լիբանանում տիրող իրավիճակով. ԱԳՆ
19:04
15 Մայիսի 2008

Լիբանանում տիրող իրավիճակը մեծ մտահոգություն է առաջացնում, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Լիբանանի դրությունը ցավալի է, առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ երկրում բնակվում է հայկական մեծ համայնք։ Հայաստանը Լիբանանում դեսպանատան միջոցով իր հայրենակիցներին միշտ ցուցաբերել է և հնարավորինս ցուցաբերելու է օգնություն», - ասաց նախարարը հինգշաբթի՝ արտաքին կապերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով խորհրդարանական հանձնաժողովներում՝ պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի լսումների ժամանակ։

Լիբանանում բնակվում է մինչև 120 հազ. հայ, այդ թվում՝ ավելի քան 50 հազարը անմիջապես Բեյրութում։

ՀՀ ԱԳ նախարարը հավաստիացրեց, որ լիովին տիրապետում է Լիբանանում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությամբ՝ հիշեցնելով, որ աշխատել է այդ երկրում ավելի քան տասը տարի։ Նա տեղեկացրեց, որ Լիբանանում Հայաստանի դեսպանատունը մշտական կապի մեջ է գտնվում երկրում գտնվող հանրապետության քաղաքացիների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախարարի խոսքերով, հակամարտության սրման ընթացքում Լիբանանում գտնվող Հայաստանի քաղաքացիներից մի քանիսը դեսպանատան ջանքերով տեղափոխվել են հարևան երկիր, իսկ այնուհետև՝ հայրենիք։

«Իրավիճակը լարված է, սակայն լիբանանյան դեպքերը նորություն չեն, նման սրումներ տեղի են ունեցել մի քանի անգամ։ Չարժե ուշադրությունը կենտրոնացնել միայն հայերի վրա, քանի որ ագրեսիան ուղղված չէ հայկական համայնքի դեմ», - ասաց Նալբանդյանը։

Մայիսի սկզբին Լիբանանի Ֆուադ Սինյորայի գլխավորած արևմտամետ կառավարությունը սահմանել է «անօրինական և ոչ սահմանադրական» համարել «Հեզբոլահին» պատկանող գաղտնի հեռախոսային ցանցը։ Նա նաև աշխատանքից հեռացրել է այդ կազմակերպությանը մոտ կանգնած Բեյրութի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության պետին։

«Հեզբոլահը» դա որակել է որպես պատերազմի հայտարարություն։ Ընդդիմության ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Բեյրութի արևմտյան, մուսուլմանական մասը և սկսել են քաղաքացիական անհնազանդության ակցիա։ Վերջինիս դադարեցման պայմանը կառավարության որոշումը չեղյալ համարելն էր։ Մարտերի ողջ ընթացքում Լիբանանում զոհվել է ավելի քան 80 մարդ, շուրջ 200-ը վիրավոր են։

Մայիսի 14-ի երեկոյան Լիբանանի կառավարությունը չեղյալ է համարել երկրում զինված բախումներ հրահրած որոշումը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։