485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառած վնասը գերազանցում է 20 մլրդ. դոլարը. վերլուծություն
17:07
14 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Չինաստանում երկուշաբթի տեղի ունեցած երկրաշարժի պատճառած վնասը կարող է գերազանցել 20 միլիարդ դոլարը, ապահովագրական ռիսկեր գնահատող AIR Worldwide վերլուծական ընկերության հաշվարկներն է մեջբերում «Ռոյթեր» գործակալությունը։

Երկրաշարժը, որի ուժգնությունը տարբեր տվյալներով կազմել է 7,6 – 7,9 բալ, տեղի է ունեցել երկուշաբթի Սիչուան գավառում։ Վերջին տվյալներով, աղետի զոհ է գնացել շուրջ 15 հազար մարդ, սակայն իշխանությունները մտահոգություն ունեն, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն ավելանալ։

Չինաստանի այն շրջանը, որտեղ արձանագրվել են հզոր ստորգետնյա ցնցումները, երկրի մյուս շրջանների համեմատ ունի ռիսկի ամենաբարձր գործոնը, ասվում է AIR Worldwide-ի ուսումնասիրությունում։ Վերջին 500 տարիներին այնտեղ գրանցվել է ոչ պակաս, քան 7,8 բալ ուժգնության առնվազն ութ երկրաշարժ։ Բացի այդ, սա Չինաստանի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկն է։

Աղետի պատճառած վնասների չափը կարող էր շատ ավելի մեծ լիներ, եթե երկրաշարժն ուղղակիորեն տեղի ունենար Սիչուանի վարչական կենտրոնում՝ Չենդու քաղաքում, ենթադրում են վերլուծաբանները։

Ընկերության գնահատականով, Չենդուի անշարժ գույքի գումարային արժեքը գերազանցում է 115 միլիարդ դոլարը, ընդ որում, դրա միայն մի փոքր մասն է ապահովագրված։ Սիչուան գավառի անշարժ գույքի օբյեկտների արժեքը AIR Worldwide-ի փորձագետները գնահատել են 215 միլիարդ դոլար։

Երկրաշարժից տուժել է ոչ միայն Սիչուանը, այլը Հանսու և Շենսի գավառները և Չունցին քաղաքը։ Ազգային սեյսոմկենտրոնը երեքշաբթի նախազգուշացրել է նոր երկրաշարժերի հնարավորության մասին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: