487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայում բացվում է Կաննի 61-րդ կինոփառատոնը
11:29
14 Մայիսի 2008

Կաննի` թվով 61-րդ միջազգային կինոփառատոնը, կբացվի չորեքշաբթի երեկոյան՝ բրազիլացի ռեժիսոր Ֆերնանդո Մեյրելեսի «Կուրություն» առեղծվածային թրիլերի ցուցադրությամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս տարի փառատոնի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու ճյուղի» համար, որը մայիսի 25-ին լավագույն ռեժիսորին կհանձնի դերասան Ռոբերտ դե Նիրոն,  պայքարում է 22 լիամետրաժ ֆիլմ։ Դրանք են՝ Վիմ Վենդերսի «Հրաձգություն Պալերմոյում», Քլինթ Իսթվուդի «Նենգափոխում», Մաթեո Հարոնեի «Գոմոր», Նուրի Բիլժ Ցեյլանի «Երեք կապիկներ», Էռնեստո Չե Գևարայի մասին պատմող Սթիվեն Սոդերբերգի չորս ժամ տևողությամբ «Չե», Առնո Դեպլեշենի «Սուրբ Ծննդի հեքիաթ» ֆիլմերը և այլ կինոնկարներ։  

Փառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Շոն Պենը։ Բացի նրանից «դատավորների» կազմում են Սերժիո Կաստելիտոն, Նատալի Պորտմանը, Ալֆոնսո Կուարոնը, Ապիտչատպոնգ Վերազետակուլը, Ալեքսանդրա Մարիա Լարան և Ռաշիդ Բուշարեբը։

Կաննի արտամրցութային ծրագրում կցուցադրվեն Վուդի Ալենի նոր՝ «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմը, ռեժիսորներ Մարկ Օսբորնի և Ջոն Սթիվենսոնի «Քունգ-ֆու պանդա» անիմացիոն լիամետրաժ ֆիլմը, Սթիվեն Սփիլբերգի «Ինդիանա Ջոնսը և Բուրեղապակյա գանգի թագավորությունը» ֆիլմը։ Մրցույթից դուրս կցուցադրվեն նաև երեք վավերագրական ֆիլմեր։

Սպասվում է, որ Կաննի 61-րդ փառատոնի բացման արարողության ժամանակ կարմիր գորգի վրայով կանցնեն համաշխարհային կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Պենելոպա Կրուսը և Խավիեր Բարդեմը, Սկարլետ Յոհանսոնը, Հարիսոն Ֆորդը, Քեյթ Բլանշետը, Բենիսիո դել Տորոն, Անջելինա Ջոլին, Ջոն Մալկովիչը, Գվինետ Փելթրոուն, Խոակին Ֆենիքսը, Կիրա Նայթլին, Ռոման Պոլանսկին, Գաբրիել Գարսիա Բեռնալը, Նատալի Պորտմանը և շատ այլոք։

Կանն կայցելի նաև Մադոնան, որը մայիսի 22-ին գալա-համերգ կունենա։

Այս տարի ավանդական կինոյի վարպետության դաընթաց կվարի հռչակավոր Քվենթին Տարանտինոն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։