483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Լորա Բուշը չի բացառում Ջորջ կամ Ջորջետ անունները ԱՄՆ նախագահի ապագա թոռների համար
11:29
06 Մայիսի 2008

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի և նրա կնոջ՝ Լորայի ապագա թոռանը կամ թոռնուհուն հնարավոր է անվանեն Ջորջ, Ջորջիա կամ նույնիսկ Ջորջետ՝ պապի՝ նախագահ Ջորջ Բուշի պատվին, չի բացառում երկրի առաջին տիկինը։

Երկուշաբթի Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լորա Բուշը կեսկատակ ռեպլիկներ էր փոխանակում լրագրողների հետ, ովքեր հարցրել էին, թե, արդյո՞ք, նրանք ապագա թոռներից որևէ մեկին Ջորջ կանվանեն։

«Ջորջ կամ Ջորջիա, Ջորջինա, Ջորջետ»,- ուրախ պատասխանեց ԱՄՆ նախագաի կինը՝ ԶԼՄ ներկայացուցիչների բարձր ծիծաղի ուղեկցությամբ։

Նա նշեց, որ իրենց դստեր՝ Ջենայի սպասվող հարսանիքը կարևոր և ուրախ իրադարձություն է իր և նախագահի համար։

Նա հաստատեց, որ իրենց աղջկա հարսանիքը ոչ հասարակական ընտանեկան հանդիսություն կլինի, և այդ պատճառով էլ Ջենան հրաժարվել է Սպիտակ տանը պսակադրվել։

Առաջիկա հանգստյան օրերին Բուշի երկվորյակ աղջիկներից մեկը՝ 26-ամյա Ջենան ամուսնանում է Հենրի Հագերի՝ ԱՄՆ կրթության նախարարի նախկին տեղակալ Ջոն Հագերի որդու հետ։ Ջոն Հագերն աշխատել է Ջորջ Բուշ-կրտսերի կառավարությունում մինչև 2007 թվականի հուլիսը, իսկ այժմ ԱՄՆ Հանրապետական կուսակցության Վերջինիա նահանգի բաժանմունքի նախագահն է։

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ներն արդեն հայտնել էին, որ ԱՄՆ նախագահի դստեր  հարսանիքը տեղի կունենա ռանչոյում, շաբաթ օրը՝ մայիսի 10-ին։ Արարողությանը հրավիրված են ավելի քան 200 հյուրեր։ Ջենան իր համար հարսանեկան զգեստ է ընտրել հայտնի ամերիկյան մոդելավորող Օսկար դե լա Ռենտայի հավաքածուից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: