487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ նախագահի թեկնածու Օբաման կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:59
30 Ապրիլի 2008

ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ՝ 2008 թ.-ին նշվող Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 93-ամյա տարելիցի կապակցությամբ։

«Անցած շաբաթ մենք հիշում էինք 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Շուրջ 2 մլն հայեր տարհանվել են և մոտ 1,5 մլն տարհանվածներ՝ սպանվել», - ավում է Օբամայի հայտարարության մեջ, որը «Նովոստի-Արմենիա» գործակալություն է ստացվել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից։

«Չափազանց կարևոր է, որպեսզի մենք ճանաչենք հայ ժողովրդի նկատմամբ իրականացված այդ ահարկու ակտը՝ որպես ցեղասպանություն։ Ես հետագայում ևս կանգնած եմ լինելու ԱՄՆ-ի հայ համայնքի կողքին և կոչ եմ անելու Թուրքիայի կառավարությանն ևս ճանաչել այդ փաստը», - ասել է Օբաման։

Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանությունը փաստագրված իրողություն է, որը հաստատվել է բազմաթիվ պատմական վկաների կողմից։

«Երկու տարի առաջ ես խորապես վրդովվեցի, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանին ետ կանչեցին պաշտոնից, այն բանից հետո, երբ նա օգտագործել էր «ցեղասպանություն» տերմինը՝ նկարագրելով հայերի զանգվածային ջարդը», - ասաց Օբաման։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թ.-ի սեպտեմբերից՝ այդ պաշտոնում Ջոն Էվանսի դիվանագիտական առաքելության վաղաժամ ավարտից հետո։ Հայկական մամուլի և հասարակության կարծիքով դեսպանի ետ կանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչող  ոչ համարժեք հայտարարություններն են:

Օբաման կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին՝ լրջորեն ուսումնասիրել այդ հարցում «ԱՄՆ-ի կառավարության կողմից զբաղեցրած անկայուն դիրքորոշումը»։

 «Ես շարունակելու եմ պնդել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվ ես իմ ցավակցություններն են հղում հայ ժողովրդին», - նշվում է հայտարարության մեջ։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։