478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+33
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո կտտանքների է ենթարկվել ավելի քան 1 մլն. մարդ. ուսումնասիրություն
14:52
24 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայում 1980 թվականից ի վեր, երբ երկրում տեղի ունեցավ վերջին ռազմական հեղաշրջումը, շուրջ մեկ միլիոն մարդ է ենթարկվել կտտանքների, հաղորդում է «Սաբահ» թերթը հինգշաբթի՝ հղում անելով մարդու իրավունքների պաշտպանության տեղական հիմնադրամի անցկացրած ուսումնասիրությունների վրա։

Փաստաթուղթը պատրաստելիս, որի քաղվածքները տպագրել է հրատարակությունը, օգտագործվել են ավելի քան 10 հազար մարդու լուսանկարներ և այլ փաստաթղթեր, որոնք բուժօգնության են դիմել այն բանից հետո, երբ քննչական մեկուսարաններում և ստիկանական բաժանմունքներում նրանց նկատմամբ բռնություն է գործադրվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Փաստաթուղթը, որը ստացել է «Կտտանքների քարտեզ» անունը, պատրաստվել է հինգ տարվա ընթացքում։

«Այս քարտեզը աշխարհում իր նախադեպը չունի։ Այն կարող է դասագիրք լինել բժշկական և իրավաբանական բուհերի համար, ինչպես նաև տեղեկագիր՝ դատաբժշկական փորձագետների և փաստաբանների համար, որոնք մասնակցում են կտտանքների հետ կապված դատաքննություններին»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանության թուրքական հիմնադրամի ղեկավար Յավուզ Օնենը։

Ինչպես վկայում է «Կտտանքների քարտեզը», թուրքական պատժիչ հաստատություններում ամենատարծված կտտանքը ծեծն է, այդ թվում՝ ամենաբարբարոսականը, օրինակ, հարվածներ ոտնաթաթերին՝ հատուկ փայտով (ֆալակա)։

Փաստաթղթում ներկայացված կտտանքների 11 հիմնական ձևերից նշվում են նաև՝ դատապարտյալներին և կալանավորներին կախաղան հանելը, խեղդելը, սեռական բռնությունը, էլեկտրական հոսանքի, սառը ջրի, քիմիական նյութերի, շների միջոցով կտտանքները, ինչպես նաև ձերբակալվածների մաշկի վրա ծխախոտ հանգցնելը։

Եվրամիությունը, որի լիիրավ անդամն է ցանակնում դառնալ Թուրքիան, մշտապես հայտարարում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը այդ կազմակերպություն ընդունվելու հիմնական պայմանն է։

Մարդու իրավունքների Եվրոդատարանը բազմիցս ընդունել է Թուրքիայի կողմից միջազգային պարտավորությունների խախտման փաստերը՝ կյանքի իրավունքի, կտտանքներ և դաժան վերաբերմունք չկիրառելու, անձնական ազատության և անձեռնմխելիության պաշտպանության մասով։

Մի քանի տարի առաջ, սկսելով տեղական օրենսդրությունը ԵՄ նորմերին համապատասխանեցնելու գործընթացը, թուրքական իշխանությունները իրավական բարեփոխումներ սկսեցին և պաշտոնապես արգելեցին կտտանքները։

Իրավապաշտպան կազմակերպություններն իրենց զեկույցներում նշում են, որ վերջին ժամանակներս Թուրքիայում պակասում են կտտանքների դեպքերը։ Միաժամանակ նրանք իշխանություններին կոչ են անում՝ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ քրեական բնույթի, այն անձանց նկատմամբ, որոնք անտեսում են կտտանքներ կիրառելու արգելքը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։