481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկացի երաժիշտին վերադարձրել են տաքսու մեջ թողած Ստրադիվարիի ջութակը
12:45
23 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Չորս միլիոն դոլար արժողությամբ Անտոնիո Ստրադիվարիի ջութակը, որը «Գրեմի» մրցանակի թեկնածու Ֆիլիպ Քվինթը (Philippe Quint) մոռացել էր տաքսու մեջ, վերադարձել է իր տիրոջ մոտ, հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը։

Երկուշաբթի գիշերը Ամերիկայի լավագույն ջութակահարներից մեկը՝ Քվինթը Նյու-Յորքում նստել է տաքսի՝ Բեթերի-Փարք հասնելու համար։ Հասնելով տեղ՝ երաժիշտը դուրս է եկել մեքենայից, սակայն մոռացել է իր հետ վերցնել ջութակը։

Ողջ գիշեր 1723 թ.-ին պատրաստված Ex-Keisewetter ջութակն անցկացրել է ավտոմեքենայի ետևի նստատեղի վրա, որի վարորդ Մոհամեդ Հալիլը կանգնեցրել է այն Նյուարկ (Նյու-Ջերսի նահանգ) քաղաքի փողոցներից մեկի վրա։ Այս ողջ ընթացքում նա նույնիսկ չի էլ ենթադրել, թե ինչպիսի արժեքավոր իր է գտնվում իր մեքենայում։

Երաժիշտը կորստի մասին գլխի է ընկել միայն առավոտյան։ Հայտնաբերելով կորուստը՝ նա սկսել է զանգահարել Նյու-Յորքի և Նյու-Ջերսիի իշխանություններին, որպեսզի նրանք ջութակի որոնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկեն։

Գործիքը գտնվել է մի քանի ժամ անց։ Տաքսու վարորդը, որտեղ Քվինթը թողել էր հռչակավոր իտալացի վարպետի գլուխգործոցը, այդ ժամանակ արդեն հասցրել էր երթ կատարել դեպի Նյուարկի միջազգային օդանավակայան։ Այնտեղ, զննելով մեքենայի սրահը, նա ետևի նստատեղի վրա տեսել է ջութակը։

Երբ երաժիշտին տեղեկացրել են, որ նրա գործիքը գտնվել է, նա անմիջապես եկել է վերցնելու գտնված իրը։

Քվինթը անսահման ուրախ էր, որ ջութակը գտնվել է։ Ինչպես ասվում է գործակալության տեղեկատվության մեջ, նա ծնկի է իջել և հազիվ կարողացել է զսպել ուրախության արցունքները։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։