484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Պապարացիին ծեծելու համար Ժերար Դեպարդյեն 800 եվրո տուգանք կվճարի
14:51
17 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Իտալական դատարանը ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեյին պարտավորեցրել է 800 եվրո տուգանք վճարել այն բանի համար, որ նա ծեծել է իրեն լուսանկարել փորձող պապարացիին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ֆրանս Փրեսս գործակալությանը։

«Ֆլորենցիայի դատարանը պարտավորցերել է Ժերար Դեպարդյեյին 800 եվրո տուգանք մուծել այն բանի համար, որ 2005 թվականի հոկտեմբերի 3-ին նա վիրավորել է լուսանկարիչ Դարիո Օրլանդիին և սպառնացել նրան»,- ասված է տուժածի փաստաբանի կոմյունիկեում։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ Օրլանդին փորձել է նկարել մի կնոջ հետ խանութ մտնող Դեպարդյեյին։ Դերասանը սկզբում խնդրել է անհաջողակ լուսանկարչին ավելի մոտենալ, իսկ հետո անսպասելի ցուցադրել է իր ֆիլմերում հաճախ կիրառվող հնարքը՝ գլխով հարվածելով քթին։

Իտալացի պապարացին ստիպված է եղել բուժօգնության դիմել և, նրա խոսքերով, չորս օր չի կարողացել աշխատել։ Ինքը՝ Դեպարդյեն, հայտարարել է, որ չի զղջում արարքի համար և դատական նիստին չի ներկայացել։

Նույն՝ 2005 թվականին Դեպարդյեն սկանդալ սարքեց ֆրանսիական հեռուստատսությունում թոք-շոուի ժամանակ՝ լրագրողին «հիմար» և «տհաս» անվանելով այն բանի համար, որ քննադատել էր նրա գրած խոհարարական գիրքը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։