481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգում կանցկացվեն «Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր»
12:21
17 Ապրիլի 2008

Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 20-27-ը հայտարարել է Օսմանյան կայսրությունում «Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր», հինգշաբթի տեղեկացրեցին Կալիֆոռնիայի նահանգապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

«Յուրաքանչյուր ապրիլ մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ առհավետ խեղված ճակատագրերի հիշատակը։ 1915 -1923 թթ. ընկած ժամանակահատվածում ավելի քան մեկ միլիոն հայեր են զոհվել Օսմանյան կայսրության տարածքում։ Սարսափելի ողբերգության զոհերն են դարձել հայ մտավորականությունը և հասարակ մարդիկ, ծերերը, կանայք և երեխաները։ Այդ իրադարձությունների հետևանքով ձևավորվել է հայկական սփյուռքը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Շվարցենեգերի խոսքերը մեջբերեցին նահանգապետի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Կալիֆոռնիան երաշխավորն է այն բանի, որ այդ ողբերգության հետևանքով զոհվածներն ու տուժածները չեն մոռացվի։

Նահանգապետը կոչ է արել բոլոր կալիֆոռնիացիներին՝ այս շաբաթվա ընթացքում ժամանակ գտել խորհելու այդ ողբերգության և դրա հետևանքների մասին։

«Միանալով հայկական սփյուռքի մեր ընկերներին՝ զոհվածների հիշատակը հավերժացնելիս, Կալիֆոռնիան կօգնի հիշել այն մարդկանց, ում կյանքերը խորտակվել են, իսկ ճակատագրերը խեղվել՝ ճակատագրական իրադարձությունների ժամանակ», - ասել է Շվարցենեգերը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով: