478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+32
Եղանակը Երևանում
Հայ
Սիլվիո Բեռլուսկոնին երրորդ անգամ կգլխավորի կառավարությունը
13:19
15 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի առավոտյան Իտալիայի ներքին գործերի նախարարությունն ամփոփել է Պատգամավորների պալատի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք ավարտվել են Սիլվիո Բեռլուսկոնիի աջակենտրոն կոալիցիայի համոզիչ հաղթանակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը։

Պաշտոնական տվյալների համաձայն, Բեռլուսկոնիի գլխավորած «Ազատության ժողովուրդ» կոալիցիան Պատգամավորական պալատում ստացել է 617 տեղերից 340-ը (46,8 տոկոս), այն դեպքում, երբ նրա գլխավոր մրցակից ձախակենտրոն կոալիցիան ստացել է ընդամենը 239 տեղ (37,5 տոկոս)։

Ազգային խորհրդարանի գերագույն պալատի՝ Հանրապետության սենատի ընտրություններին Բեռլուսկոնիի կոալիցիան ստացել է 168 տեղ (47,32 տոկոս)՝ ձախակենտրոնների 130-ի (38,01 տոկոս) դիմաց։

Իտալիայի խորհրդարանը երկպալատ է, այն բաղկացած է Պատգամավորների պալատից և Սենատից։ Ապրիլի 13-14-ը տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընտրողներին առաջարկվել է երկու քվեաթերթիկ՝ մեկական յուրաքանչյուր պալատի համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։
11:46
29 Օգոստոսի 2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ դեկրետ է գնացել (ՖՈՏՈ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։