487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Կոսովոյում դեսպանատան բացման մասին
11:29
09 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ջորջ Բուշի վարչակազմը հայտարարել է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Փետրվարի 17-ին Կոսովոն միակողմանի կերպով հռչակել է իր անկախությունը Սերբիայից։ Մինչ այժմ Կոսովոյի անկախությունը ընդունել է 36 պետություն։ Սերբիան, ինչպես նաև Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իսպանիան, Հունաստանը և շատ այլ պետություններ, հրաժարվում են ճանաչել անկախությունը՝ հայտարարելով, որ Կոսովոյի այդ միակողմանի քայլը լեգիտիմ չէ և հանգեցնում է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտմանը։

«Այսօր Պրիշտինայում ԱՄՆ նախկին ներկայացուցչությունը դարձել է Պրիշտինայում ԱՄՆ դեսպանատուն», - երեքշաբթի Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մակկորմակը։

Ընդգծելով, որ Կոսովոյում ամերիկյան դեսպանատան բացումը «ընդգծում է Կոսովոյի հետ երկկողմ ամուր փոխհարաբերությունների հաստատման՝ ԱՄՆ-ի ձգտումը»՝ նա տեղեկացրել է, որ երեքշաբթի Պրիշտինայում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը՝ Կոսովոյի կառավարության պաշտոնական ներկայացուցիչների և մամուլի մասնակցությամբ։

«Դեսպանատունը գտնվելու է Կոսովոյում ազատության, հնարավորությունների և բազմաէթնիկ ժողովրդավարության մեր համախոհության ամրապնդմանն ուղղված ջանքերի կենտրոնում», - հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։