478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հնդկաստանի ֆուտբոլի հավաքականի ավագը հրաժարվել է տանել Օլիմպիական ջահը
14:33
01 Ապրիլի 2008

Հնդկաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Բայչունգ Բհուտիան, ի նշան համերաշխության Տիբեթի ժողովրդի հետ, հրաժարվել է տանել Օլիմպիական ջահը, որը Նյու-Դելի կհասնի ապրիլի 17-ին, գրում է Times of India թերթը։

Հայտնի մարզիկը, ով ծագումով Տիբեթի, Նեպալի և Բուէանի սահմանին գտնվող՝ Հնդկաստանի Սիկկիմ նահանգից է, երկուշաբթի իր որոշման մասին պաշտոնապես հայտնել է Հնդկաստանի օլիմպիական ասոցիացիային, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես ցավակցում եմ տիբեթցիներին՝ նրանց գործում։ Ես շատ ընկերներ ունեմ Սիկկիմում, ովքեր բուդդիզմի հետևորդներ են։ Այսպիսիով ես սատարում եմ տիբեթցիներին ու նրանց պայքարը։ Ես որևէ տեսակի բռնություն չեմ ընդունում»,- հայտարարել է Բհուտիան թերթին։

Նրա խոսքերով, Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերից հեռու մնալու որոշումը կայացրել է ինքնուրույն։ «Դա հարյուր տոկոսով անձնական որոշում է։ Ինձ թվում է, որ Տիբեթում կատարվածն անարդարացի է, և իմ համեստ հնարավորությունների սահմաններում ես պետք է համերաշխություն արտահայտեմ»,-ասել է հնդիկ մարզիկը։

Ինչպես նշում է թերթը, Բհուտիան իր մասնագիտական 15-ամյա գործունեության ընթացքում առաջին անգամ է քաղաքական դիքորոշում արտահայտել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։