484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.02
+5
Եղանակը Երևանում
Հայ
Բերեզովսկու նկատմամբ հարուցվել է ևս մեկ քրեական գործ
11:26
21 Մարտի 2008

ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեն (ԴՔԿ) հարուցել է ևս մեկ քրեական գործ՝ փախուստի մեջ գտնվող ռուս ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկու նկատմամբ, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել ԴՔԿ-ի ԶԼՄ-ների հետ փոխգործունեության բաժնի պետ Վլադիմիր Մարկինը։

 «Ռուսական հատուկ ծառայությունների կողմից իր սպանության մասին Բերեզովսկու արված ակնհայտ սուտ հայտարարության հիման վրա Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը փախուստի մեջ գտնվող օլիգարխին տրամադրել է քաղաքական ապաստարան այդ երկրի տարածքում։ Քրեական գործը հարուցվել է ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի կողմից՝ ակնհայտ սուտ մատնության փաստով, որը կապված է ՌԴ ՔՕ 306-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանքի ապացույցների արհեստական ստեղծումով», - ասել է Մարկինը։

Նրա խոսքերով, «քրեական գործի շրջանակներում Մեծ Բրիտանիայի լիազոր մարմիններին իրավական օգնության մասին հարցում է պատրաստվում»։

ՌԴ ՔՕ 306-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է մինչև վեց տարի ազատազրկում։ Սա տասներկուերրորդ քրեական գործն է՝ Բերեզովսկու նկատմամբ։ Մասնավորապես նա մեղադրվում է «իշխանության բռնի զավթման մեջ»՝ Ռուսաստանում հեղաշրջման ֆինանսավորման մասին իր կողմից արված հայտարարության առնչությամբ, որը հրապարկվել էր Բրիտանիայի «Գարդիան» թերթում։ Քրեական գործի շրջանակներում դատարանը տվել է վեց սանկցիա Բերեզովսկու ձերբակալման համար։

Քրեական գործերից մեկն արդեն ավարտվել է մեղադրական դատավճռով՝ 2007 թ.-ի նոյեմբերի 29-ին Մոսկվայի Սավելովսկու դատարանը Բերեզովկսու բացակայությամբ նրան դատապարտել է վեց տարի ազատազրկման՝ «Աերոֆլոտի» ավելի քան 214 մլն ռուբլու հափշտակման մասին գործի առնչությամբ։

Բերեզովսկուն մեղադրում են տնտեսական հանցագործությունների մեջ ոչ միայն Ռուսաստանում։ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի տվյալների համաձայն՝ «քրեական գործեր կան նաև Ֆրանսիայում, Շվեյցարիայում, որտեղ նա փողեր է լվանում»։

2007 թ.-ի հուլիսին Բրազիլիայի արդարադատության մարմինները օրդեր են ներկայացրել ձեռնարկատիրոջը «կանխիչ բանտարկության ենթարկելու համար»։ Փախուստի մեջ գտնվող ռուս օլիգարխին կասկածում են Սան-Պաուլոյի «Կորինտիանս» ֆուտբոլային ակումբի ֆինանսավորման գործում նենգություններ անելու մեջ։

Բերեզովսկուն պատասխանատվության ենթարկելու համար ռուսական կողմը բազմաթիվ անգամ Մեծ Բրիտանիային է ուղղել նրան հանձնելու մասին հարցում, սակայն դրական պատասխան չի ստացել։ ՌԴ գլխավոր դատախազի խոսքերով, Բերեզովսկուն հանձնելու պահանջ Ռուսաստանից բացի կարող են ներկայացնել նաև այլ երկրները, որոնք կասկածում են նրան ֆինանսական հանցագործությունների մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին: