480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
-18
Եղանակը Երևանում
Հայ
Վեց հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ ամուսնական մատանին օդ է սավառնել՝ փուչիկի մեջ
19:25
14 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի-Արմենիա/. Լոնդոնի 28-ամյա բնակիչ Լեֆկոս Հաջիի մտահղացումը՝ իր սիրելիին ձեռքն ու սիրտը առաջարկել փուչիկի օգնությամբ, լիովին անհաջողության է մատնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ռոյթեր» գործակալությանը։

Լեֆկոսը մտածել էր 6 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ ամուսնական մատանին թաքցնել փուչիկի մեջ և անհրաժեշտ պահին ծակել այն, որպեսզի մատանու հայտնությունը իր սիրած աղջկա համար նույնքան անսպասելի լիներ, որքան և առաջարկությունը։ Սակայն ռոմանտիկ երիտասարդի երազանքները, բառի բուն իմաստով, հօդս ցնդեցին։ Երբ նա դուրս էր գալիս խանութից, ուժեղ քամին նրա ձեռքից խլեց մատանիով փուչիկը։

«Ես չէի կարողանում հավատալ դրան։ Ես պարզապես կանգնել և նայում էի, թե ինչպես է փուչիկը թռչում ավելի ու ավելի հեռու՝ շենքերի կտուրների վրայով։ Ես ինձ լիակատար ապուշ էի զգում։ Մատանին մի ողջ կարողություն էր արժեցել ինձ, և ես գիտեի, որ իմ սիրելին կսպանի ինձ»,- իր զգացմունքները «Sun» թերթի հետ կիսեց Լեֆկոսը։

Ձախողակ փեսացուն ավտոմեքենայով մոտ երկու ժամ հետևել էր փուչիկին, սակայն անարդյունք։

«Ես ստիպված էի ամեն ինչ պատմել իմ սիրելիին։ Նա սարսափելի բարկացավ։ Հիմա նա խոսել անգամ ինձ հետ չի ցանկանում, քանի դեռ ես նրա համար նոր մատանի չեմ գնել»,- բողոքում էր երիտասարդը՝ ավելացնելով, որ դեռևս հույս ունի վերադարձնել մատանին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: