483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Փոփ-երաժշտության «սրբապատկեր» Մադոննային ընդգրկել են Ռոք-ն-ռոլի Փառքի սրահում
12:00
11 Մարտի 2008

Երկուշաբթի երեկոյան փոփ-աստղ Մադոննան ստացել է Ռոք-ն-ռոլի Փառքի սրահի անդամի հեղինակավոր տիտղոսը, որը հանձնում է ամերիկյան հիմնադրամը՝ առանձնացնելով երաժշտական մշակույթի վրա զգալի ազդեցություն ունեցած կատարողներին։

Ռոք-ն-ռոլի Փառքի սրահում ընդգրկելու ամենամյա արարողությունը տեղի է ունեցել Նյու-Յորքի Waldorf-Astoria հյուրանոցում և հեռարձակվել է VH1 Classic-ի ուղիղ եթերով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Փոփ-երաժշտության «սրբապատկերի» հետ միասին այդ հեղինակավոր ցանկում  ընդգրկվել են նաև Լեոնարդ Քոուենը, ռոք-երաժիշտ Ջոն Միլենքեմփը, "The Ventures" բրիտանական փոփ-խումբը և "The Dave Clark Five" գործիքային խումբը։

Քննադատները համակարծիք են, որ Մադոննան իսկապես արժանի է տեղ ունենալ  այդ սրահում, որտեղ ընդգրկված են Էլվիս Փրեսլին, Բոբ Դիլանը, Մայքլ Ջեքսոնը, «բոլոր ժամանակների և ժողովուրդների սուպերխումբ» The Beatles-ը։

Սրահում ընդգրկվելու թեկնածու կարող են դառնալ միայն նրանք, ում ստեղծագործական ուղին ստուգված է ժամանակով, այսինքն, ով թողարկել է իր առաջին ալբոմը ավելի քան 25 տարի առաջ։ Մադոննան իր կարիերան սկսել է 1980-ականների սկզբներին՝ նյու-յորքյան ակումբային բեմերից՝ այդ ընթացքում ստանալով հինգ Գրեմի մրցանակ։

2000 թ.-ին նա ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենահաջողակ արտիստուհի, որի ալբոմները թողարկվել են 120 միլիոն օրինակով։ Նույն տարում նա արժանացել է կինոյի ամենավատ դերասանուհի մրցանակին՝  «Ոսկե մորի» հայտնի մրցանակաբաշխության ժամանակ, որը ոչ-ոք չի ցանկանում ստանալ։

Այդուհանդերձ, Մադոննայի ձայնագրման ընկերությունը՝ Warner Brothers Records-ը, 2005 թ.-ին տեղեկացրել էր, որ նրա ալբոմների միջազգային վաճառքը կազմել է ավելի քան 200 միլիոն օրինակ, և այդ ցուցանիշը, մամուլի վկայությամբ, նա պահպանում է մինչ այժմ։

Ըստ Forbes ամսագրի, Մադոննան ԱՄՆ շոու-բիզնեսի ամենահարուստ և հաջողակ կանանցից մեկն է։

Ռոք-ն-ռոլի Փառքի սրահի «նորեկների» հնգյակն ամեն տարի ընտրում են երաժշտության արտադրությունում աշխատող 600 պրոֆեսիոնալներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: