483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոն նախադեպ չէ այլ հակամարությունների համար. Սոլանա
14:26
06 Մարտի 2008

Կոսովոյի հակամարտությունը եզակի դեպք է, որը նախադեպ չի ստեղծում այլ հակամարտությունների համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության  և անվտանգության  հարցերով գերագույն  հանձնակատար Խավիեր  Սոլանան` «Նեզավիսիմոյա գազետային» տված հարցազրույցում։

«ՄԱԿ ԱԽ թիվ 1244 բանաձևը հիմնել է ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմ Կոսովոյում, ինչպես նաև սահմանել է քաղաքական գործընթացը, որը կոչված է որոշել Կոսովոյի ապագան, և, որքանով ինձ հայտնի է, որևէ այլ հակամարտության վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ն չի ընդունել նման որոշում։ Բացի այդ, Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակն անհրաժեշտ է դիտարկել որպես Հարավսլավիայի պատմականորեն յուրահատուկ փլուզման մաս», - ասել է նա՝ ավելացնելով, որ հենց այդ երկու կողմերն են Կոսովոն դարձնում sui generis՝ եզակի դեպք։

Խոսելով այն հետևանքների մասին, որոնք Կոսովոյի անկախության հռչակումը կարող է ունենալ հետխորհրդային տարածքի հակամարտությունների համար՝ Սոլանան նշել է, որ «նման երկրամասերի մեծամասնությունն արդեն հայտարարել է իր անկախության մասին, ինչը մյուսները չեն ճանաչել»։

«Ինչ վերաբերում է այդ հակամարտություններին, ապա մենք համամիտ ենք Ռուսաստանի հետ՝ անհրաժեշտ է փորձել որոշումներ գտնել գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի շրջանակներում և դրանցում սահմանված չափանիշներին համապատասխան», - ասել է նա։

Փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միակողմանիորեն հռչակել է Սերբիայից իր անկախությունը։ Մոսկվան և Բելգրադը Պրիշտինայի միակողմանի քայլը անվանում են անօրինական՝ նշելով, որ նա խախտում է ՄԱԿ ԱԽ 1244 բանաձևը, որում ասվում է Սերբիայի տարածքային ամբողջականության մասին, և դրանով Պրիշտինան խախտում է միջազգային իրավունքի նորմերը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: