482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ճապոնիայում կայանալիք Մեծ ութնյակի գագաթնաժողովը մասնակիցների թվով պատմության մեջ ամենախոշորը կլինի
12:01
06 Մարտի 2008

Ճապոնայի հյուսիսային Հոկայդո կղզում՝ Թոյա լճի մոտ, հուլիսի 7-9-ը կայանալիք Մեծ ութնյակի (G8) նիստին մասնակցելու են 23 պետությունների պատվիրակություններ, ինչը հանդիպումը կդարձնի  պատմության մեջ ամենաներկայացուցչականը։

Մասնակից-երկրների թիվը որոշվել է 12 անձից բաղկացած խորհրդակցական  հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Տոկիոյում՝ վարչապետի գրասենյակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ելույթ ունենալով նիստի ժամանակ՝ Ճապոնիայի վարչապետ Յասուո Ֆուկուդան (Yasuo Fukuda) կոչ է արել մասնակիցներին՝ «անել եզրակացություններ, որոնք հնարավորինս հասկանալի կլինեն բնակչությանը, քանի որ (քննարկվող) հարցերը մեծ ազդեցություն են ունենում առօրյա կյանքի վրա»։

Վերջնականապես որոշված է, որ կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման խնդիրները կքննարկեն «ընդլայնված կազմով»՝ Մեծ ութնյակի նստաշրջանի վերջին օրը «ութնյակի» կազմում ընդգրկված 16 երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները, նրանց գումարած նաև Ավստրալիայի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, ՉԺՀ-ի, Մեքսիկայի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Հարավային Կորեայի ներկայացուցիչներին։

Այս երկրներն արտադրում են արդյունաբերական արտանետումների ածխաթթվի շուրջ 80 տոկոսը, որն առաջացնում է գլոբալ տաքացում, և Ճապոնիան, որը Գերմանիայի Հայլիգենդամում տեղի ունեցած Մեծ ութնյակի նախորդ հանդիպմանը առաջարկել էր մինչև 2050 թ.-ը կիսով չափ կրճատել արտանետումները, ծրագրում է հաստատել և զարգացնել իր նախաձեռնությունները։

Գագաթնաժողովի մասնակիցները առաջին օրը կքննարկեն աֆրիկյան մայրցամաքի զարգացումը՝ աշխարհի հիմնական ութ զարգացած երկրներից բացի նաև Ալժիրի, Գանայի, Եգիպտոսի, Նիգերիայի, Սենեգալի, Տանզանիայի, Եթովպիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։