486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ նախագահող Սլովենիան ճանաչել է Կոսովոյի անկախությունը
11:42
06 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  Չորեքշաբթի Սլովենիայի խորհրդարանը, ձայների մեծամասնությամբ, կողմ է արտահայտվել Կոսովոյի անկախության ճանաչմանը, Լյուբլյանայից հաղորդել է Բելգրադի «Բետա» լրատվական գործակալությունը։

ԵՄ նախագահող Սլովենիան նախկին Հարավսլավիայի առաջին պետությունը և Եվրամիության անդամ-երկրներից 14-րդն է, որ ճանաչել է Կոսովոյի անկախությունը։ Սերբիայի հարավային երկրամասի նոր կագավիճակն, ընդհանուր առմամբ, ճանաչել են ավելի քան 20 երկրներ։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Սլովենիայի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, որը նվիրված էր Կոսովոյի հարցին, երկրամասի նոր կարգավիճակին կողմ է քվեարկել 57 պատգամավոր, չորսը դեմ էին, իսկ վեց պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Ժողովրդի ընտրյալները նման որոշում են կայացրել չորս ժամ տևած բանավեճից հետո, որի ընթացքում նրանք մտահոգություն են արտահայտել, այդ թվում նաև Սերբիայի հետ հետագա տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում կայունության պահպանման առնչությամբ։

Ելույթ ունենալով պատգամավորների առջև՝ Սլովենիայի ԱԳ նախարար Դմիտրի Ռուպելը հայտարարել է այն մասին, որ «բանակցությունների շարունակումը (Կոսովոյի վերաբերյալ) նոր որոշումների չէր հանգեցնի», իսկ Կոսովոյի խորհրդարանն, ընդունելով անկախության հռչակագիրը, արտահայտել է «Կոսովոյի քաղաքացիների մեծ մասի» կարծիքը։

Փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միակողմանիորեն հռչակել է Սերբիայից իր անկախությունը։ Մոսկվան և Բելգրադը Պրիշտինայի միակողմանի քայլը անվանում են անօրինական՝ նշելով, որ նա խախտում է ՄԱԿ ԱԽ 1244 բանաձևը, որում ասվում է Սերբիայի տարածքային ամբողջականության մասին, և դրանով Պրիշտինան խախտում է միջազգային իրավունքի նորմերը։

Սերբիայի ԱԳՆ-ն արդեն բողոքի նոտա է ուղարկել Սլովենիայի կառավարությանը՝ Կոսովոյի երկրամասի անկախությունը ճանաչելու կապակցությամբ։ Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Երեմիչը հանձնարարել է շտապ ետ կանչել Լյուլյանայում դեսպան Պրեդրագա Ֆիլիպովին։ Տեղեկացվում է, որ նա պետք է ժամանի Բելգրադ՝ խորհրդակցության համար։

Այս միջոցն ընդունվել է գործողությունների ծրագրի շրջանակներում, ըստ որի Սերբիան ետ է կանչում իր դեսպաններին այն երկրներից, որոնք սատարում են Կողոսովոյի անկախության միակողմանի հռչակմանը։ Ավելի վաղ Բելգրադը ետ է կանչել դեսպաններին ԱՄՆ-ից, Իտալիայից, Գերմանիայից, Բելգիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Հոլանդիայից, Ավստրալիայից և Պերուից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: