484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիությունը պահանջում է, որպեսզի Թուրքիան վերանայի այլախոհության համար պատժող օրենսդրությունը
15:05
12 Փետրվարի 2008

Եվրամիությունը պնդում է, որպեսզի Թուրքիան շուտափույթ կերպով վերացնել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որը պատժում է այլախոհության համար, տեղեկացրել է ԵՄ-Թուրքիա միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Ժուստ Լագենդայքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Թուրքիայի կառավարությունը վերջին ամիսներին բազմաթիվ հայտարարություններ է արել՝ ՔՕ-ի 301-րդ հոդվածի փոփոխությունների մասին։ Այս  կապակցությամբ ուզում եմ անկեղծ ասել, որ մեր համբերությունը հասել է  սահմանին։ Մենք արդեն ցանկանում ենք լսել ոչ միայն հայտարարություններ, այլ  տեսնել կոնկրետ գործեր», - երեքշաբթի մեջբերում են ԵՄ ներկայացուցչին Թուրքիայի լրատվամիջոցները։

Լագենդայքն այս հայտարարությունն արել է անցալ տարի հունվարին սպանված հայ-թուրքական «Ակոս» (Agos) թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի(Hrant Dink) սպանության գործով Ստամբուլում ընթացող դատավարության ժամանակ։ Լրագրողի սպանության հետ կապված գործը լուրջ արձագանք է առաջացրել Եվրամիությունում։ Գործընթացին հետևելու համար Ստամբուլ են ժամանել ԵՄ և Մարդու իրավունքների միջազգային դաշնության (FIDH) ներկայացուցիչները։

«301-րդ հոդվածի անվավեր ճանաչման գործընթացը ևս կապված է Դինքի գործով դատավեճի հետ», - ասել է ԵՄ-Թուրքիա միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը։ «Մինչև չվերականգնվի ճշմարտությունը, տուժելու է Թուրքիայի՝ որպես իրավական պետության հեղինակությունը», - մեջբերում է Լագենդայքի արտահայտությունները «Սաբահ» թերթը։

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիրը գրում էր Թուրքիայի համար այնպիսի ցավոտ խնդիրների մասին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը և քրդական հարցը, ինչը համար ազգայնականները բազմիցս սպառնացել են նրան ֆիզիկական հաշվեհարդարով։ Բացի այդ, նա դատական հետապնդման է ենթարկվել ՔՕ 301-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում՝ երկրի իշխանությունների հասցեին արված անխրախուսելի արտահայտությունների և «ազգը վիրավորելու» համար։

ԵՄ-ն մշտապես կոչ է անում Թուրքիային, որպես այդ կազմակերպություն մուտք գործելու թեկնածուի, որպես լիիրավ անդամի՝ անվավեր ճանաչել ՔՕ-ի 301-րդ հոդվածը, որի համաձայն բազմաթիվ անգամ գործեր են հարուցվել թուրք լրագրողների և գրողների նկատմամբ, մասնավորապես, գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի նկատմամբ։

Հունվարին Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը տեղեկացրել էր, որ ՔՕ-ում փոփոխությունների մասին օրինագիծը մոտ ժամանակներս կներկայացվի խորհրդարան, սակայն հետագայում իշխանությունները հայտարարել են, որ հետաձգում են բարեփոխումը մինչև ընդունեն բուհերում մուսուլմանական գլխաշորը պարտադիր կրելու սահմանադրական արգելքը դադարեցնող օրինագիծը։ Այս օրենսդրական նախաձեռնությունը հավանության էր արժանացել մեջլիսում փետրվարի 9-ին, և այժմ այն պետք է հաստատի նախագահը, որից հետո այն օրենքի ուժ կստանա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները: