483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Բուշը և Ռայսը ցավակցություն են հայտնել դեմոկրատ կոնգրեսական Թոմ Լանտոսի մահվան կապակցությամբ
11:21
12 Փետրվարի 2008

Ջորջ Բուշն իր և իր տիկնոջ անունից  ցավակցություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Թոմ Լանտոսի մահվան կապակցությամբ։

«Լորան և ես վշտացած ենք մեր ընկեր, կոնգրեսական Թոմ Լանտոսի մահվան կապակցությամբ», - ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ընդգծելով, որ Լանտոսը «մարդու իրավունքների պաշտպան» էր՝ Բուշը նշել է, որ իր պաշտոնում կոնգրեսականը «ճնշումների ենթարկված մարդկանց՝ ողջ աշխարհում, օգնում էր ազատության պայմաններում ապրելու հնարավորություն ստանալ»։

«Լինելով Կոնգրեսի միակ անդամը, որը վերապրել էր Հոլոքոստը՝ Թոմը կենդանի վկայությունն էր այն բանի, որ մենք երբեք չպետք է աչք փակենք չարի կողմից անմեղ մարդկանց չարչարանքների վրա», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Լանտոսի մահվան կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, որը կոնգրեսականի հետ վաղեմի բարեկամական հարաբերություններ էր պահպանում։ «Թոմ Լանտոսը Ամերիկայի իսկական հերոս էր», - հայտարարել է Ռայսը լրագրողներին Վաշինգտոնում։

Նրա խոսքերով, կոնգրեսական Լանտոսն «մարմնացումն էր այն բանի, թե ինչ է նշանակում կորցնել ազատությունը, այնուհետև կրկին վերագտնել այն և պնդել, որպեսզի Ամերիկան պաշտպանի ուրիշների համար ազատության և բարգավաճման առավելությունների տարածումը»։

«Ինձ համար նա մտերիմ ընկեր էր, և ես անձամբ շատ ցնցված եմ այս կորստից», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Դեմոկրատ կոնգրեսական Թոմ Լանտոսը մահացել է երկուշաբթի առավոտյան՝ կյանքի 81-րդ տարում՝ կերակրափողի քաղցկեղից, Վաշինգտոնի Բետեզդա (Մերիլենդ նահանգ) արվարձանում գտնվող ռազմածովային հոսպիտալում։

Լանտոսը ծնվել է Հունգարիայում և գաղթել է ԱՄՆ՝ ավելի քան 60 տարի առաջ։

Սպասվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Թոմ Լանտոսին կփոխարինի դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։