486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ստամբուլում վերսկսվել է Դինքի սպանության գործով դատաքննությունը
14:28
11 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Ստամբուլում վերսկսվել է հայ-թուրքական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով NTV հեռուստաընկերությանը։

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, Թուրքիայի քաղաքացիական դատավարության համակարգում առաջին անգամ, դատական նիստի ընթացքում իրականացվում է տեսա և ձայնանկարահանում։

Դատական նիստը՝ երրորդն է այս աղմուկ բարձրացրած գործում, որը լուրջ արձագանքներ գտավ Թուրքիայում և Եվրամիությունում։ Դատական գործընթացին հետևելու համար Ստամբուլ է ժամանել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի պատվիրակությունը (FIDH)։  Դատական նիստին մասնակցում են նաև թուրքական խորհրդարանաի պատգամավորները, հաղուդում է NTV-ն։

«Ակոսի» գլխավոր խմբագիրը սպանվել էր հունվարի 19-ին Ստամբուլում՝ իր թերթի խմբագրության մոտ։ Մեկ օր անց ձերբակալվել էր նրա վրա կրակած Օգյուն Սամաստը և սևծովյան Տրապիզոն նահանգի տասը բնակիչ՝ սպանությանը մասնակից լինելու կասկածով։ Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Դինքին սպանողը լիովին խոստովանել էր իր հանցանքը և խոստովանագրում նշել, որ վճռել է սպանել լրագրողին՝ նախևառաջ հայոց ցեղասպանությանը վերաբերող նրա հրապարակումների ազդեցության տակ։ Հոկտեմբերին, ելույթ ունենալով նախավերջին դատական նիստին, նա խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը և հաղորդել, որ Դինքի սպանությունը կազմակերպվել է գործով քննվող երկու անձանց կողմից։

Մեղադրյալի աթոռին հայտնվել են ընդամենը 19 կասկածյալներ։ Պետական մեղադրող կողմը պահանջում է Դինքի սպանության կազմակերպիչներին և կատարողին դատապարտել ցմահ բանտարկության, իսկ այն անձանց, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել գործին՝ 18-24 տարվա ազատազրկման։ Իր պահանջները մեղադրող կողմը հիմնավորում է թուրքական ՔՕ «Մասնակցություն՝ ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ», «սպանության», «հրազենի ապօրինի պահպանման», «պայթուցիկ նյութերի արտադրության, պահպանման և  կիրառության», «ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք» հոդվածներով։

Սպանված լրագրողի ընտանիքի փաստաբանները գոհ չեն դատական գործընթացով, ինչպես նաև այն հանագմանքից, որ Ստամբուլի և Տրապիզոնի ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, որոնք պատրաստվող հանցագործության մասին ահազանգեր ստանալով որևէ քայլ չէին ձեռնարկել, հետաքննություն չի հարուցվել։ Այս կապակցությամբ նրանք մտադիր են հայցադիմում ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան, հաղորդում է «Ջումխուրիեթ» (Cumhuriyet) թերթը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։