487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանիայի հավաքականի խաղացողներին 250 հազարական եվրո են խոստացել` ԵԱ-ում հաղթելու համար
19:58
04 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կստանան 250 հազարական եվրո, եթե կարողանան հաղթել Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի հունիսին Ավստրիայում և Շվեյցարիայում, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Գերմանական ֆուտբոլային միությանը (DFB)։

Բոնուսային համակարգը հայտարարվել է այն բանից հետո, երբ հավաքականի ավագ Միխայել Բալլաքը և թիմի առաջատար խաղացողներ Յենս Լեմանը, Միրոսլավ Կլոզեն և Բերնդտ Շնայդերը կիրակի հանդիպել են DFB-ի ղեկավարության հետ։

Եվրոպական առաջնության յուրաքանչյուր փուլի հաղթահարման համար գերմանական հավաքականի խաղացողները կստանան 50 հազարական եվրո։ Իսկ եթե Յոախիմ Լևի թիմին հաջողվի հաղթել մրցաշարում, ապա շահույթի ընդհանուր գումարը կկազմի քառորդ միլիոն եվրո։

Գերմանիայի հավաքականը մինչ այս երեք անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունում՝ 1972թ. և 1980թ. (ԳՖՀ թիմի կազմում), ինչպես նաև 1996թ. (միասնական հավաքական)։ Եվրոպայի վերջին երկու առաջնություններում գերմանացիներն անգամ փլեյ-օֆ դուրս չեն եկել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։