486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Իրանը իսլամական երկրներից պահանջել է բոյկոտել Իսրայելը՝ Գազայի հատվածում վերջինիս գործողությունների պատճառով
11:36
04 Փետրվարի 2008

Թեհրանի նախաձեռնությամբ Ջիդում (Սաուդիան Արաբիա) տեղի ունեցող Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) արտակարգ նիստի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթակին Իսրայելը բոյկոտելու պահանջով դիմել է իսլամական երկրներին։

«Իսլամական երկրները պետք է կատարեն իրենց պարտականությունները սիոնիդական ռեժիմը (Իսրայել) բոյկոտելու առնչությամբ», - ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

«Միացյալ ազգերի կազմակերպությունը պետք է նրբանկատորեն արձագանքի վերջին ժամանակներս Գազայի հատվածում տեղի ունեցածին և համաձայն իր պարտականությունների՝ պետք է կանխի սիոնիդական ռեժիմի ագրեսիայի ակտերը», - նշել է Մոթակին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա կարծիքով, Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից տարվող լայնամասշտաբ գործողությունները 2007 թ.-ի նոյեմբերին Ամերիկայի Անապոլիս քաղաքում կայացած Մերձարևելյան հակամարտության կարգավորմանն նվիրված միջազգային համաժողովի ժամանակ Վաշինգտոնի և Թել-Ավիվի միջև ձեռք բերված «գաղտնի համաձայնության» արդյունքն է։

«Այդ համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահի Ջորջ Բուշի՝ եբրայական պետության մասին հայտարարությունը պաղեստինյան հողերից մուսուլմաններին և քրիստոնյաներին տարհանելու մասին գաղտնի համաձայնության վկայությունն է», - կարծում է Մոթակին։

Անապոլիսում համաժողովի անցկացման պահից պաղեստնաիսրայելական հակամարտությունում զոհվել է ավելի քան 150 պաղեստինցի, տեղեկացրել է Իրանի ԱԳ նախարարը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: