485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հանրապետական Ռուդոլֆ Ջուլիանին դուրս է եկել նախագահական արշավից և սատարում է Մաքեյնին
11:21
31 Հունվարի 2008

Հանրապետականների թեկնածու, Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին պաշտոնապես հայտարարել է, որ դուրս է գալիս ԱՄՆ նախագահական արշավից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այսօր ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հանում եմ իմ թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնից», - չորեքշաբթի երեկոյան հայտարարել է Ջուլիանին Սիմի-Ուելլիում (Կալիֆոռնիա) գտնվող ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հուշաթանգարանում, որտեղ շուտով սկսվեն հեռուստաբանավեճերը հանրապետական թեկնածուների միջև, սակայն այժմ արդեն առանց Նյու-Յորքի նախկին քաղաքապետի մասնակցության։

Նախագահական արշավից դուրս գալու իր հայտարարության մեջ Ջուլիանին նաև հայտարարել է, որ Սպիտակ տան առաջնորդի համար մղվող հետագա պայքարում նա սատարելու է արշավի առաջնորդ հանրապետական սենատոր Ջոն Մաքեյնին, որին նա համարում է իր ընկերը։

 «Ջոն Մաքեյնը ամենաորակավորված թեկնածուն է ԱՄՆ-ի ԶՈՒ-ի գլխավոր հրամանատարի պաշտոնի համար», - ասել է Ջուլիանին Մաքեյնի ներկայությամբ, որը նրա հետ ժամանել էր հուշաթանգարան։

Ջուլիանին նաև հաստատել է, որ անձամբ մասնակցելու է Մաքեյնի նախընտրական արշավին, այդ թվում նաև այնպիսի կարևոր նահանգներում, ինչպիսիք են Կալիֆոռնիան, Նյու-Յորքը, Նյու-Ջերսին, Իլինոսիը և այլն։

Հասարակական կարծիքի հարցման արդյունքում՝ մինչև աշնան կեսերը Նյու-Յորքի նախկին քաղաքապետն արշավի ընթացքում հանրապետականների շրջանում համարվում էր ֆավորիտ։ Իր նախընտրական շտաբում նա հավաքել էր շատ հայտնի քաղաքական գործիչների և կառուցել էր իր նախընտրական հարթակը մեծ մասամբ այժմյա հանրապետական վարչակազմի արտաքին և ներքին քաղաքականության տարրերի հիման վրա։

 Ընտրություններին այլևս չմասնակցելու մասին որոշումը Ջուլիանին ընդունել է այն բանից հետո, երբ Ֆլորիդա նահանգում երեքշաբթի տեղի ունեցած հանրապետական «փրայմերիզից» հետո նա զբաղեցրել է երրորդ տեղը, չնայած այն բանի, որ մեկ ամսվա ընթացքում նա լուրջ նախընտրական արշավ էր կազմակերպել այդ կարևոր նահանգում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։