482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Արաբական երկրների ՆԳ նախարարները Թունիսում կքննարկեն ահաբեկչության և թմրանյութերի դեմ պայքարը
14:33
30 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) անդամ-երկրների ներքին գործերի նախարարների խորհուրդը չորեքշաբթի Թունիսում կանցկացնի հերթական՝ 25-րդ նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվի ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների և թմրանյութերի դեմ պայքարը, հաղորդում է «Աշ-Շարկ ալ-Աուսաթ» թերթը։

«Նախարարները կքննարկեն ավելի վաղ հավանության արժանացած երկարաժամկետ ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են տարածաշրջանում անվտանգ հասարակության ձևավորմանը, մասնավորապես, թմրաբիզնեսի, ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, զենքերի անօրինական տեղափոխման և առքուվաճառքի դեմ պայքարին», - թերթը մեջբերում է Սաուդիան Արաբիայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ բեն Մուհամեդի խոսքերը։

Նրա խոսքերով, ՆԳՆ-ների ղեկավարները նաև կքննարկեն ճանապարհներին քաղաքացիների անվտանգության ապահովման, հասարակության ընդհանուր անվտանգության միջոցները, անվտանգության ապահովման գործում լրատվամիջոցների դերը։

ԱԵԼ երկրների ՆԳՆ-ների ղեկավարների խորհրդի 25-րդ նստաշրջանը գլխավորում է Սաուդիան Արաբիայի ներքին գործերի նախարար Նաիֆ բեն Աբդել Ազիզը։ Խորհուրդը կավարտի իր աշխատանքը մոտակա հինգշաբթի՝ հունվարի 31-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։
14:31
04 Մայիսի 2017
Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը
Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը:
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։