481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը 2007 թ.-ը համարում է միջազգային տուրիզմի գագաթնակետ
11:06
30 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին 25 տարիների ընթացքում միջազգային տուրիզմի գագաթնակետը դարձավ 2007 թ.-ը՝ ընդգրկելով գրեթե 900 մլն մարդ, ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության զեկույցում։

2007 թ.-ին հանգստացողների թիվը, 2006 թ. համեմատ, աճել է 52 միլիոնով կամ 6 տոկոսով՝ կազմելով 898 մլն մարդ։ Համեմատության համար, 1950 թ.-ին արտասահման ճանապարհորդություն է կատարել միայն 20 մլն մարդ։

Զբոսաշրջիկների համար ամենագայթակղիչը մնացել է Եվրոպան՝ հենց այստեղ են իրենց արձակուրդն անցկացրել բոլոր ճանապարհորդների ավելի քան կեսը՝ 480 մլն մարդ, ինչը գրեթե 20 միլիոնով ավելի է, քան 2006 թ.-ին։

Եվրոպայում զբոսաշրջիկների համար առավել գայթակղիչ էին, ըստ աճման կարգի, Թուրքիան, Հունաստանը, Պորտուգալիան, Իտալիան և Շվեյցարիան։

Զեկույցում նշվում է, որ չնայած քաղաքական անկայունությանը՝ Մերձավոր Արևելքը գայթակղիչ է մնում օտարերկրյա զբոսաշրջիկների համար, որոնց հոսքը, 2006 թ. համեմատ, աճել է 5 միլիոնով՝ հասնելով 46 մլն մարդու։

Վեց միլիոնով աճել է Հյուսիսային Ամերիկայի երկրներ այցելած մարդկանց թիվը՝ տեղական իշխանությունների ջանքերի և եվրոյի համեմատ թույլ դոլարի շնորհիվ։

2007 թ.-ին օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի աճման տեսակետից առաջատար երկրների թվում են Մալազիան (20 տոկոս աճ), Կամբոջիան (19 տոկոս աճ) և Թուրքիան (18 տոկոս աճ)։

Փորձագետները կանխատեսում են, որ այս տարի ևս միջազգային տուրիզմի աճը կշարունակվի, սակայն հավանական է՝ ոչ այնքան բուռն տեմպերով՝ համաշխարհային տնտեսության տեմպերի դանդաղեցման և ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով: