480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ռեժիսոր Օլիվեր Սթոունը ցանկանում է «արդար» ֆիլմ նկարահանել Ջորջ Բուշի մասին
12:06
21 Հունվարի 2008

Հայտնի ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը, որը ֆիլմեր է նկարահանել ԱՄՆ-ի այնպիսի նախագահների մասին,  ինչպիսիք են Ջոն Քենեդին և Ռիչարդ Նիքսոնը, մոտ ապագայում ծրագրում է ֆիլմ նկարահանել ԱՄՆ-ի ներկայիս առաջնորդ Ջորջ Բուշի մասին, երկուշաբթի հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը։

Որպես գլխավոր դերակատար Սթոունը տեսնում է Ջոշ Բռոլինին, որը «Ծերերն այստեղ տեղ չունեն» ֆիլմում հանդես է եկել գլխավոր դերում։

Այժմ ռեժիսորը զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով և ծրագրում է նկարահանումները սկսել ընթացիկ տարվա ապրիլին։ Ինչպես հույս ունի Սթոունը, ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերին՝ այն ամսին, երբ ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է ընտրեն իրենց նոր նախագահին։

Սթոունի խոսքերով, նա ցանկանում է ստեղծել Բուշի «արդար, իրական պատկերը»՝ ֆիլմում հատուկ ուշադրություն դարձնելով հոր հետ Բուշի հարաբերություններին, «վայրի» երիտասարդությանը և Աստծո հետ հարաբերություններին։

«Նա (ֆիլը) անխոս կզարմացնի ինչպես Բուշի կողմնակիցներին, այնպես էլ հակառակորդներին», - ասել է Սթոունը իր ապագա աշխատանքի մասին։

Օլիվեր Սթոունը ծնվել է 1946 թ.-ին՝ Նյու-Յորքում։ Աշխատել է Վիետնամում որպես անգլերեն լեզվի ուսուցիչ, բնակվել է Մեքսիկայում։ Սթոունի մասին, որպես ռեժիսորի, սկսել են խոսել 1986 թ.-ին՝ Ջեյմս Վուդսի մասնակցությամբ «Սալվադոր» ֆիլմի նկարահանումներից հետո։

Սթոունը նկարահանել է  ֆիլմեր, որոնք նվիրված են քաղաքական խոշոր գործիչներին՝ Քենեդու մասին «JFK» և «Նիքսոն» ֆիլմերը, գրել է Արգենտինայի առաջին տիկնոջ մասին պատմող «Էվիտա» ֆիլմի սցենարը, ստեղծել է «Բնածին մարդասպանները» սկանդալային ֆիլմը, նկարահանել է կուլտային ռոք-խմբին նվիրված «Doors» ֆիլմը։ Այժմ Սթոունը մտնում է ԱՄՆ-ի ամենահայտնի ռեժիսորների տասնյակը։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում: