480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ն նոր նախագահ կընտրի՝ Ստրասբուրգում կայանալիք ձմեռային նստաշրջանի ժամանակ
11:46
21 Հունվարի 2008

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահի ընտրությունը կենտրոնական հարցն է՝ հունվարի 21-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում բացվող կազմակերպության ձմեռային նստաշրջանի ժամանակ, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է Վեհաժողովի աշխատակազմի աշխատակիցը։

«Նախագահի ընտրությունները կսկսվեն ժամը 11։30-ին (տեղական ժամանակով մոտավորապես ժամը 14։30-ին)՝ համագումարի աշխատանքների առաջին օրը», - պարզաբանել է նա։

Նախագահի թեկնածուի պաշտոնին հավակնում է մեկ թեկնածու՝ ԵԽԽՎ-ում սոցիալիստների խմբի առաջնորդ՝ 63-ամյա իսպանացի սենատոր Լուիս Մարիա դե Պուիգը։ Վեհաժողովում նա գլխավորում էր գիտության, մշակույթի և կրթության հանձնաժողովը։

Բացի խմբերի հերթականությունից, նորարարությունները վերաբերում են նաև նախագահության ժամկետներին՝ երեք տարվա փոխարեն ԵԽԽՎ-ի նախագահը այժմ պետք է իր պարտականությունները կատարի միայն երկու տարի։

Բացառված չէ, որ նստաշրջանի մասնակիցները կքննարկեն նաև Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի Խորհրդի գրասենյակների փակման հետ կապված իրավիճակը։ Նման հնարավորության մասին, մասնավորապես, խոսել է անցած շաբաթվա վերջին Մոսկվայում գտնվող ԵԽԽՎ-ի նախագահ Ռենե վան դեր Լինդենը։ Նրա կարծիքով, այդ թեման կարող է քննարկվել ԵԽԽՎ-Բյուրոյի նախագահական հանձնաժողովի (Վեհաժողովի առաջատար հինգ խմբերի առաջնորդներն ու նախագահը) և վերահսկող հանձնաժողովի նիստերի ժամանակ։

Դեռևս բաց է մնում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու համագումարին ներկա գտնվելու հարցը, որը հունվարի 20-ին պաշտոնապես երկրորդ անգամ ստանձնեց նախագահի պաշտոնը։ Ծրագրվում էր, որ նա ելույթ կունենա Եվրոպայի Խորհրդի առջև Վրաստանի կողմից պարտականությունների կատարման վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ, որը նշանակված է հինգշաբթի՝ հունվարի 24-ին։ Սակայն նստաշրջանին մասնակցելու համար Սահակաշվիլու հրավերը մինչ այժմ չի հաստատվել։

Վեհաժողովի աշխատանքների առաջին օրը կընթերցվեն Ռուսաստանում խորհրդարանական և Վրաստանում նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների մասին զեկույցները։

Ձմեռային նստաշրջանի ժամանակ եվրոխորհրդարանականները ծրագրում են քննարկել Սերբիայից անկախանալ ցանկացող Կոսովոյի ապագա կարգավիճակի մասին լորդ Ռասել-Ջոնսթոնի զեկույցը։

ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի կավարտվի ուրբաթ՝ հունվարի 25-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։