478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+34
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկյան զորքը կարող է Իրաքում մնալ տասը տարի. Բուշ
12:10
12 Հունվարի 2008

Հնարավոր է, որ ամերիկյան զորքը Իրաքում մնա ևս տասը տարի, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հայտարարությանը։

Նման հայտարարություն Բուշն արել է Երուսաղեմում՝ NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ Բուշին խնդրել են մեկնաբանել Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջոն Մաքեյնի խոսքերն այն մասին, թե իրեն միանգամայն ձեռնտու կլինի, եթե ամերիկացի զինվորները Իրաքում մնան ևս 100 տարի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դա շատ երկար է», - պատասխանել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը՝ ավելացնելով, որ ամերիկացիների՝ Իրաքում գտնվելը «միանգամայն հնարավոր է, որ երկարաժամկետ լինի»։

«Կարելի՞ է, արդյոք, խոսել տասը տարվա մասին», - հարցրել է լրագրողը։ «Անշուշտ,  միանգամայն հնարավոր է, որ այդպես լինի», - պատասխանել է Բուշը։

Նախագահն ընդգծել է, որ դա տեղի կունենա Իրաքի օրինական կառավարության համաձայնությամբ։

Դեկտեմբերի կեսին ունեցած նիստի ժամանակ ԱՄՆ սենատը կողմ է քվեարկել լրացուցիչ 70 մլրդ. դոլարի հատկացմանը՝ Աֆղանստանում և Իրաքում ռազմական գործողություննարի համար՝ չհամաձայնեցնելով Իրաքից Ամերիկյան զորքի դուրսբեման ֆինանսավորման հետ։

ԱՄՆ սենատում տեղերի մեծամասնությունը զբաղեցնող դեմոկրատները նոյեմբերի կեսից կասեցնում էին Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողությունների ֆինանսավորման մասին օրինագծի հաստատումը՝ պնդելով, որ այդ ֆինանսավորումը պետք է համաձայնեցվի Իրաքից զորքի դուրսբերման  ժամկետների հետ։

Հատկացումների տրամադրման հետ կապված ուշացումը հանգեցրեց նրան, որ նոյեմբերի 17-ից հետո Պենտագոնը ստիպված եղավ Իրաքում և Աֆղանստանում գործողությունների ֆինանսավորման համար օգտագործել 2008 թ.-ի համար նախատեսված ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պարբերական բյուջեի միջոցները, որում նման հատկացումներ նախատեսված չեն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։