486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հիլարի Քլինթոնը և Ջոն Մաքեյնը հաղթանակ են տարել Նյու-Հեմփշիր նահանգում կազմակերպված միջանկյալ նախագահական ընտրություններում
11:17
09 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Սենատոր-դեմոկրատ և ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը և սենատոր-հանրապետական Ջոն Մաքեյնը հաղթանակ են տարել Նյու-Հեմփշիր նահանգում կազմակերպված միջանկյալ նախագահական ընտրություններում՝ «փրայմերիզում», որոնց արդյունքները ավանդաբար ընդունվում են որպես հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների թեկնածուների ճանաչվածության կարևոր վարկանիշ։

Այս պահի դրությամբ դեմոկրատների մոտ մշակված են 80 տոկոս ընտրատածքների քվեարկության արդյունքները։ Հիլարի Քլինթոնը հավաքել է ձայների 39,3 տոկոսը։ Իսկ նրա հիմնական մրցակից, սենատոր-դեմոկրատ Բարակ Օբաման՝ 36,3 տոկոս։ Օբաման պաշտոնապես ընդունել է իր պարտությունը և շնորհավորել է Քլինթոնին «Նյու-Հեմփշիրում տեղի ունեցած կոշտ պայքարում ձեռք բերած հաղթանակի կապակցությամբ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նյու-Հեմփշիրում դեմոկրատների մոտ տեղի ունեցած «փրայմերիզի» արդյունքները ԱՄՆ-ում շատ դիտորդների համար անսպասելի էին, քանի որ քվեարկությունից մեկ օր առաջ հրապարակված միանգամից մի քանի հարցումներ ցույց էին տվել, որ Օբաման առաջ էր անցնում այլ դեմոկրատ-թեկնածուներին՝ այդ նահանգի ընտրողների նախապատվության արդյունքում։

 Այս պահի դրությամբ հանրապետականների մոտ մշակվել են 77 տոկոս ընտարատածքների քվեարկության արդյունքները։ Ջոն Մաքեյնը հավաքել է ձայների 36,8 տոկոսը։ Նրա հիմնական մրցակից, Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ, մորմոն Միթ Ռոմնին հավաքել է ձայների 31,7 տոկոսը։ Ռոմնին պաշտոնապես ընդունել է իր պարտությունը և շնորհավորել է Մաքեյնին հաղթանակի և նրա խոսքերով լավ անցկացված «առաջնակարգ արշավի» կապակցությամբ։

Մաքեյնի հաղթանակը սպասելի էր և կանխատեսված քվեարկության նախօրեին հրապարակված հասարակական կարծիքի մի քանի հարցումների արդյունքում։

Միաժամանակ, CNN հեռուստատեսությունը հիշեցրել է, որ Մաքեյնի մոտ սա արդեն երկրորդ հաղթանակն է Նյու-Հեմփշիրում նախագահական «փրայմերիզ» փուլում։ Առաջին անգամ Մաքեյնը հաղթանակ էր տարել այդ նահանգում տեղի ունեցած միջանկյալ նախագահական ընտրություններում 2000 թ.-ին, սակայն այնուհետև զիջել էր մնացած «փրայմերիզները» Տեխաս նահանգի նահանգապետ Ջորջ Բուշ-կրտսերին, որին աջակցեց հանրապետական կուսակցության նիստը, և նա այնուհետև դարձավ ԱՄՆ նախագահ։

Նյու-Հեմփշիր նահանգի «փրայմերիզի» արդյունքները ավանդաբար օգտագործվում են քաղաքական վարլուծաբանների կողմից ԱՄՆ-ում կանխատեսելու համար, թե ինչպիսի շանսեր ունեն միջանկյալ ընտրությունների փուլում մասնակցած թեկնածուները՝ ամռան վերջին կայանալիք համազգային կուսակցական համագումարներին որպես նախագահի թեկնածու պաշտոնապես առաջադրվելու համար։

Նախօրեին Հիլարի Քլինթոնը զգուշացրել է, որ նրա կարծիքով «փրայմերիզ» փուլում արշավի ամենագլխավոր ցուցանիշը կլինեն փետրվարի 5-ի՝ այսպես-կոչված սուպեր-պուպեր երեքշաբթիի (Super Duper Tuesday) արդյունքները, երբ միջանկյալ ընտրությունները կանցկացվեն միաժամանակ ԱՄՆ-ի 24 նահանգներում և երբ վերջնականապես կորոշվեն այդ արշավի առաջնորդները։

  Նախագահի թեկնածու, նախկին սենատոր, դեմոկրատ Ջոն Էդվարդսը, որը Նյու-Հեմփշիրի քվեարկության արդյունքում զբաղեցրեց երրորդ տեղը, երեքշաբթի իր նախընտրական շտաբում հանդես է եկել ճառով, որի ժամանակ հիշեցրել է, որ Նյու-Հեմշփիր նահանգի «փրայմերիզում» մասնակցում են ամերիկացի ընտրողների աննշան մասը և որ նախագահական արշավի ամենագլխավոր ու դժվարին փուլը դեռևս նոր է սկսվում։

 «Այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ամերիկացիների մեկ տոկոսի մոտ կեսը և ավելի քան 99 տոկոսը դեռևս ընդհանրապես չի քվեարկել», - հայտարարել է Էդվարդսը՝ ընդգծելով, որ «այդ 99 տոկոսը արժանի է, որպեսզի նրա ձայնը նույնպես լսելի դառնա»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին: